Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

28.12.2017

 Սիրելի հայրենակիցներ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
Կրթության ոլորտում մեր աշխատանքն առնչվում է հասարակության գրեթե բոլոր խմբերի սպասումների, ակնկալիքների և արձագանքի հետ, ինչը <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համար իրականացվող աշխատանքի հանրային նշանակության հավելյալ պատասխանատվություն է: Տարվա ընթացքում փորձել ենք այդ պատասխանատվությունը իրացնել տարբեր հարթակներում՝ հանրային քննարկումների, աշխատանքի արդյունքների հնարավորինս լայն լուսաբանման և այլ միջոցներով:
Անցնող տարին ճանապարհում ենք նախատեսված աշխատանքների կատարողական բարձր ցուցանիշներով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով:
Ավարտվում է 2017-ը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մարզաբնակ բազում մանուկներ հաճախում են գեղեցիկ ու իրենց կարիքներին հարմարեցված նորաստեղծ նախակրթարաններ, որ պետք է ապահովի նրանց առավել պատրաստ մուտքը դպրոց: Տարվա ընթացքում մարզային հինգ ավագ դպրոցների հիմնանորոգումը թևակոխեց ամփոփիչ փուլ՝ նշելով մեր պատրաստակամությունը՝ խթանել անվտանգ և ապահով միջավայրերում կրթական գործընթացի իրականացման հնարավորությունները: Ժամանակի ոգուն համահունչ՝ մշակվեցին և ներդրվեցին էլեկտրոնային կրթության զարգացման նոր գործիքներ և հնարավորություններ: Բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված կենտրոններում ու լաբորատորիաներում: Ակնկալում ենք, որ նոր տարին բոլորիս համար կլինի այս ստեղծված հնարավորությունների առավելագույնս արդյունավետ օգտագործման և նոր հնարավորությունների ընդլայնման տարի՝ նպաստելով կրթության ոլորտի շահառուների և մեր պետության զարգացմանը:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի ներուժ ունի, թող այդ մեկնարկը իրացվի բոլորիս համար՝ լինելով հաջող և խոստումնալից:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

Նորություններ

11.10.2018 ՀՀ ԿԳՆ նախարարը ներկա է գտնվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարանի բացմանը Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բաց դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայցով Գեղարքունիքի մարզում էր: Նա ներկա գտնվեց Ծաղկունքի բաց դպրոցի նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը: Նախակրթարանի բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Պ.... 10.10.2018 ՀՀ ԿԳՆ նախարարի ուշադրության կենտրոնում նախադպրոցական կրթությունն է Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ՀՀ Լոռու մարզի 4, Վայոց Ձորի մարզի 3 Գեղարքունիքի 1 համայնքների և Երևանի թվով 9 կրթական հաստատություններում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ, Հովհաննիսյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20... 04.10.2018 ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներին Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շրջայց է իրականացրել <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ին հատկացված նոր տարածքում, որը հիմնովին վերակառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջելով շինհրապարակում և ծանոթանալով հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին` ՀՀ ԿԳՆ նախարարը ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ...