Նորություններ

Հեռավար մագիստրոսական կրթության մեկնարկը Հայաստանում

14.09.2017

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի ամփոփիչ սեմինարը, որն իրականացվում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների  մրցակցային  հիմնադրամի «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում: Սույն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձան առաջին բուհերը, որոնց ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվեց հեռավար կրթության իրականացման իրավունք:Սեմինար-շնորհանդեսի օրակարգում համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի համաձայնագրի ստորագրումն էր և հեռավար կրթության առանձնահատկությունների ներկայացումը: Սեմինարին մասնակցում էին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀՀ ՊԿԱ-ի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ներկայացուցիչներ այլ բուհերից:
Հիշեցնենք, որ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրով նախատեսված կարևորագույն բաղադրիչը 2016թ-ի. հունիսի 23-ին կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև հեռավար կրթության զարգացման հուշագրի կնքումն էր, որն ուղղված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը, և հեռավար ուսուցմանը համահունչ և հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակմանն ու հաստատմանը: Ծրագրի շրջանակներում մշակված նորմատիվ իրավական փաստաթղթերը առանցքային նշանակություն ունեն ինչպես դրամաշնորհին մասնակից բուհերի տեսանկյունից, այնպես էլ կարևորագույն խթան են հանդիսանում Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության ներդրման և զարգացման համար: Նշենք նաև` ծրագրի շրջանակներում պատրաստվել է «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանը` 26 առարկայական ծրագրերով` մշակված հեռավար ուսուցման ձևաչափով, որը կգործարկվի սույն ուսումնական տարում:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Ա.Լոքյանը նշելով, որ այս փորձը ուսանելի է հեռավար կրթություն իրականացնող բոլոր բուհերի համար: ՀՀ ՊԿԱ ռեկտորի խոսքով <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցության և երկու բուհերի արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր ունենք արդիական հեռավար մագիստրոսական ծրագիր: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը կարևորելով համատեղ հեռավար կրթական ծրագրի իրականացումը` նշեց, <<Սա ձեռքբերում է երկու բուհերի համար և առավել խորը համագործակցության սկիզբ>>: Երկու բուհերի ռեկտորների կողմից իրականացվեց <<Համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի համաձայնագրի>> ստորագրում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավարի ժ/պ Ժաննա Անդրեասյանը շնորհավորելով սեմինարի մասնակիցներին նշեց` <<Այն ջանքերն ու եռանդը , որ ներդրվել են մինչ այժմ, հիմնաքարն են, որի վրա իրապես պետք է մեկնարկի բուն մագիստրոսական ծրագրի իրականացումը:Մաղթելով հաջող ընթացք ծրագրին նա հավելեց` <<Սա նախապատրաստական աշխատանքն է և ամեն ինչ դեռ առջևում է>>: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեցին ՆՄՀ շրջանակներում <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը: Հավելենք որ երկօրյա սեմինար-շնորհանդեսի ընթացքում 2 բուհերի դասախոսները կներկայացնեն իրենց կողմից մշակված հեռավար դասընթացների առարկայական ծրագրերը:

 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...