Նորություններ

Ռենտգենյան դիֆրակտոմետր` ՆՄՀ դրամաշնորհով

13.09.2017

    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) ընթացքում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագիրը: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը միտված է համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը: Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի ստեղծումը կնպաստի գիտական հետազոտությունների կիրառական արդյունավետություն բարձրացմանը ու դրանց արդյունքների առևտրայնացման նախապայմանների ստեղծմանը: Ծրագիրն արդեն ավարտական փուլում է: Դրա շրջանակներում ստեղծվել են մի շարք նոր լաբարատորիաներ: Ծրագրի կարևոր բաղադրիչ է փորձագիտական-չափագի¬տական ծառայություններ մատուցող՝ արդիական գիտահետազոտական սարքա¬վո¬րումներով համալրված <<Փորձագիտական կենտրոնի>> հիմնումը, որի մաս է կազմում <<Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիան>>: Այժմ իրականացվում են լաբորատորիայի գործարկման աշխատանքները :
Այս լաբորատորիայում օգոստոսի 17-ին տեղադրվել է ռենտգենակառուցվածքային դիֆրակտո¬մետրը: Այն հնարավորություն կտա մեծ ճշտությամբ և լայն սահմաններում ուսումնասիրել ինչպես Պոլիտեխնոպարկում մշակված, այնպես էլ արտադրությունում կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները: Ընդ որում հնարավոր կլինի հետազո¬տություններ կատարել նաև նանոչափերի համար: Սարքավորումը ձեռք է բերվել սույն թվականի ապրիլի 13-ին <<PANalytical B.V.>> ընկերության հետ ստորագրված պայմա¬նագրի արդյունքում։ Օգոստոսի 22-ին Երևան է ժամանել <<PANalytical B.V.>> ընկերության ներկայացուցիչ Իգոր Կոլդրան և իրականացրել սարքի տեղադրման ու կարգաբերման (ինստալյացիա) աշխատանքնե¬րը: Նշենք նաև, որ սեպտեմբերի 4-ից 8-ը լաբորատորիայի աշխատակիցների համար իրականացվել են վերապատրաստման դասընթացներ <<PANalytical B.V.>> ընկերության կողմից: Փորձագիտական կենտրոնի ստեղծումը և նման արդիական սարքավորումների առկայությունը համալսարանում կբարձրացնի իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը, կնպաստի գիտահետազոտական նոր ուղղությունների խթանմանն ու ձևավոր¬մանը, գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
 

Նորություններ

05.06.2019 Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը ՇՊՀ-ում Հունիսի 4-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը: Նա նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ... 03.06.2019 Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ,... 03.06.2019 Կայացավ Շիրակի պետական համալսարանի «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը Մայիսի 31-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ «Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրով...