Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2017

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Մեզ համար չափազանց կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը:Մեր կրթական ծրագրերի աջակցությամբ մոտ 300 համայնքի շուրջ 28.000 երեխա այժմ ավելի լավ է պատրաստված դպրոց հաճախելուն, իսկ ավելի քան 16 բուհեր հիմնել են նորարարական լաբորատորիաներ ուսանողների համար:
Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
Լավագույն ցանկութուններով` ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ
 

Նորություններ

20.08.2019 Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ա.Բակունցի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները Օգոստոսի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում:Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք... 13.08.2019 Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով... 09.08.2019 ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Արմավիրի մարզի Դողս և Նոր Կեսարիա համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված...