Նորություններ

Կրիմինալիստիկայի լաբորատորիա ՆՄՀ դրամաշնորհով

19.06.2017

    Հունիսի 14-ին աշխատանքային այցով Երևանի Գլաձոր համալսարանում( ԵԳՀ) էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵԳՀ Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<«Իրավագիտություն մասնագիտության արդիականացում >> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, երբ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում <<Իրավագիտություն>> մասնագիտության մրցունակության բարձացմանը և իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված կադրեր պատրաստելու նոր հնարավորությունների ստեղծմանը: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է նյութատեխնիկական բազայով և սարքավորումներով ապահովված կրիմինալիստիկայի ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ստեղծումը՝ միջազգային և տեղական փորձի հիման վրա:
Աշխատանքային այցի ընթացքում ներկաները քննության առան դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Սույն թվականի հունիսին, ծրագրի մեկնարկից վեց ամիս անց կատարված մշտադիտարկման ընթացքում ներկաները ամրագրեցին, որ ԵԳՀ-ի կողմից առաջին քայլերն արված են: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ներկայացրեց, որ բուհի կողմից տրամադրված մոտ 200մ2 տարածքը արդեն վերանորոգված է: Ձեռք բերված անհրաժեշտ կահույքը, և համակարգչային սարքավորումները արդեն տեղադրված են: Ծրագրի համատեքստում ընթացքում է նաև հեռուստատեսային լուսաբանումը: Առաջին քայլերն արված են նաև <<Իրավագիտություն>> մասնագիտության ուսումնական բովանդակության արդիականացման ուղղությամբ: Այս համատեքստում իրականացվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական, գիտահետազոտական ու փորձագիտական հաստատությունների կրիմինալիստիկական լաբորատորիաների փորձի ուսումնասիրություն, մեկնարկել են կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարկման համար փաստաթղթային հենքի մշակման աշխատանքները: Կարևորելով ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը և տեղայնացումը՝ ծրագրի ղեկավարը նշեց, որ վերոնշյալ նպատակով փետրվարի 12-17-ը իրականացվել է գործուղում և ԵԳՀ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա, այնտեղ գործող թվով 4 ոլորտի առաջատար կառույցների կրիմինալիստիկական լաբորատորիաների աշխատանքին ծանոթանալու համար: Նշենք, որ Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանում, դատական փորձաքննությունների ինստիտուտում երկու բուհերի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Իսկ ՌԴ ներքին գործերի նախարարության դատական փորձաքննությունների ինստիտուտի և Մոսկվայի քննչական կոմիտեի ակադեմիայի և փորձաքննությունների կենտրոնի կրիմինալիստիկական լաբորատորիաներում ԵԳԸ ներկայացուցիչները մասնակցել են մի շարք հանդիպումների: Բուհում <<Իրավագիտություն>> մասնագիտության ուսումնական բովանդակության արդիականացումը իրականացվում է նաև ուսումնական պլանների, դասընթացների նկարագրերի, դասավանդման և գիտելիքների ստուգման ձևերի վերանայման միջոցներով: Ընթացքում են <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրի և ուսումնական պլանի վերամշակման աշխատանքները:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է համալսարանում գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանը և բուհի մրցունակության բարձացմանը: Ներկաները հուսով էին, որ ընթացիկ դրամաշնորհային ծրագիրի իրականացումը կնպաստի բուհում կրթության որակի, գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձացմանը:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...