Նորություններ

Ամփոփվում է ՀՀ ՊԿԱ դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը

14.06.2017

    Հունիսի 14-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, որտեղ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: 2015 թվականի դեկտեմբերին մեկնարկած այս ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները ներառում են հետևյալը՝ հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2016-ի հունիսի 23-ին կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է <<Հեռավար կրթության զարգացման հուշագիրը>>, որն ուղղված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը: Հավելենք, որ մշակվել և բուհերի գիտխորհուրդների կողմից հաստատվել են նաև հեռավար ուսուցմանը համահունչ և հեռավար կրթության իրականացումը կարգավորող առանցքային նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Սույն թվականի հունիսին ամփոփվում է ծրագրի երրորդ փուլը: Դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին ,որ ավարտվել է հեռավար ձևաչափով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի կազմումը, որը կգործարկի 2017-2018 ուսումնական տարում: Ավարտին է մոտենում նաև են նաև ծրագրում ներառված դասընթացների՝ հեռավար ձևաչափով ուսուցմամբ մշակումը: Սույն թվականի ապրիլի 26-ին «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներկայացվել է «Կրթություն եվ կարիերա Expo 2017» 17-րդ միջազգային մասնագիտացված կրթական ցուցահանդեսին: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ սույն թվականի ապրիլից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումները հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Չորս ամիսների ընթացքում դասախոսները վերապատրաստվել են հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում: Ծրագրի համատեքստում նաև հրատարակվել է <<Հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն>>, որն ամփոփում է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը՝ հեռավար կրթության իրականացման մեթոդաբանական ուղեցույցը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, համատեղ դիպլոմների շնորհման կարգը, հեռավար ուսուցման հարթակի տեղեկատվական բազայի օգտագործման կարգը և այլն: Նշվեց, որ մշակված փաստաթղթերը խիստ կարևոր են բարձրագույն կրթության ոլորտի այլ մասնակիցների համար ևս՝ հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից: Այս առումով էլ ավելի կարևորվում է դրամաշնորհային ծրագրով նախատեսված Բիզնեսի կառավարման ուղղությամբ մագիստրոսական ծրագրի՝ հեռավար ձևաչափով իրականացման լիցենզիայի ստացումը, որը կարող է լուջ խթան հանդիսանալ Հայաստանում հեռավար կրթության զարգացման և հետագա ծավալման համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը:


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...