Նորություններ

ՀԱՊՀ-ում ամփոփվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը

08.06.2017

     Հունիսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՏ ուսումնահետազոտական նորարարական կենտրոնում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: (ՀԱՊՀ) Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Այս փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արձանագրեցին, որ իրականացվել է ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի հրատարակումը և տրամադրումը բուհի ուսումնական և գիտակրթական ստորաբաժանումներին: Հիշեցնենք, որ մշակվել է նաև ինովացիոն գործունեության հայեցակարգը, ստեղծվել և գործում է ինովացիոն խորհուրդը: Նախորդ փուլերում է իրականացվել նաև հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի սարքավորումների գնումը: Ձեռք են բերվել «Գիտաարտադրական լաբորատորիայի» և «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի այլընտրանքային էներգիայի լաբորատորիայի» սարքավորումների մի մասը, իրականացվել են ինովացիոն ծառայության աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ: Ամփոփվել են ինովացիոն հարթակի ստեղծման աշխատանքները և ներկայումս իրականացվում է մեծ ծավալով տեղեկատվության արխիվացման, մշակման, ամբողջացման և տեղադրման գործընթացը: Հիշեցնենք, որ երկրորդ փուլի ավարտին դրամաշնորհային ծրագրով նախատեսված «Նորարարության դպրոցի» հիմնումը և երկամսյա դասընթացների կազմակերպումը հաջողությամբ իրականացվել էր և ծրագրի այս փուլի ավարտին «Նորարարության դպրոցի» հիման վրա մշաված համապատասխան «Նորարարություն» դասընթացի առարկայական ծրագիրն արդեն մշակված է և նոր ուսումնական տարում կներդրվի բուհի ուսումնական գործընթացում: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նախատեսված այլ լաբորատոր սարքավորումների գնման գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Ծրագրի ղեկավարը ներկայացրեց նաև կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքը: Ներկաները եղան «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի այլընտրանքային էներգիայի լաբորատորիայում», որտեղ Չափագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց ձեռք բերված լաբորատոր սարքավորումները փաստելով, որ դրանք կնպաստեն գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձացմանը: Ներկաները հուսով էին, որ ընթացիկ դրամաշնորհային ծրագիրն էլ ավելի կընդլայնի բուհում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը: Այցի ընթացքում աշխատանքային խմբի անդամները եղան նաև կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, տեսան գիտաարտադրական լաբորատորիայի` մատակարարված սարքավորումների մի մասը: Բուհում էին նաև ինովացիոն ծառայության համար նախատեսված համակարգչային սարքավորումները, դեռևս պահեստավորված վիճակում: Առաջիկայում, բուհի ներկայացուցիչների հավաստմամբ, կիրականացվի ինովացիոն ծառայության համար նախատեսված տարածքի վերանորոգումը, որից հետո այնտեղ կտեղադրվեն համապատասխան գույքն ու սարքավորումները:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների արդյունավետության բարձացմանը:
 

Նորություններ

17.09.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակազմը կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները:«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի աշխատակազմը շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգման է ենթարկվել և կահավորման փուլում է նաև կրթական այս... 13.09.2019 Հանրակրթության վերանայված չափորոշիչները փորձնական կներդրվեն 2020-ին ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։2020 թվականի սեպտեմբերին փոփոխված չափորոշիչները փորձնական կներդրվեն մարզերից մեկում։Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները,... 06.09.2019 Նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանի բացմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյան, Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Շիրակի մարզի կրթօջախում միջոցառման մասնակիցներին...