Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են

12.04.2017

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցւչների հետ համատեղ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում իրկանացրել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությունը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում: Պատվիրակության կազմում էին «Կրթության բարելավում» ծրագրի թիմի խորհրդատու-շինարար պրն. Ալեքսանդր Թովմասյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը: ՀԲ ներկայացուցիչ՝ խորհրդատու-շինարար պրն. Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգող Նարեկ Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ հինգ տեղամասերի, հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին և «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` առաջին փուլով իրականացվում է թվով 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 5 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ներկաները ծանոթացան աշխատանքի ողջ ընթացքին, քննարկեցին նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, իրականացվեց նաև նախագծային փաթեթների փոփոխություն: Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում, Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնումն էլ կլինի ի նպաստ Հայաստանի կրթության ոլորտի:

 

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման Մարմին հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...