Նորություններ

ՀԱԱՀ-ում ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը

13.12.2016

     Դեկտեմբերի 12-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսություն: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Շրջելով ինչպես արտադրական տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին:: Գինեգործության գծով ԾԻԳ-ի անհատ խորհրդատու Մ. Մուրադյանը և դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վ. Մելքոնյանը քննարկեցին շենքային պայմանների բարեկարգման աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաև գինեգործության համար անհրաժեշտ նորագույն տեխնիկայի ձեռք բերման, շահագործման, խնամքի և սպասարկման հետ կապված մի շարք հարցեր: Նշենք, որ <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>> (ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, և դրամաշնորհային ծրագրի արդյունքում նախատեսվում է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում, ինչպես նաև գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Այս փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաները ամրագրեցին, որ բուհի կողմից տրամադրված են անհրաժեշտ տարածքները, իսկ բարեկարգման աշխատանքները ընթացքում են: Մշակվել է նշված աշխատանքների համար անհրաժեշտ նաև տեխնիկա-տեխնոլոգիական սխեման: Ամփոփվում են գինեգործական սարքավորումների գնման աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար ոչ միայն մշակվել է անհրաժեշտ կրթական բովանդակություն, այլև ձեռք է բերվել գինու արտադրության և այլ համապատասխան ոլորտների վերաբերյալ ժամանակակից մասնագիտական գրականություն: ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ կատարվել է նաև գինեգործական արտադրությունների և հայաստանյան գինեգործական կազմակերպությունների փորձի ուսումնասիրում և բենչմարքինգի կազմակերպում: Արտասահմանյան փորձի ուսումնասիրման նպատակով ծրագրի համատեքստում նախատեսվում է դրամաշնորհային ծրագրի համակարգող անդամների գործողումների իրականացում Գերմանիայի Geisenheim համալսարան: Վ. Մելքոնյանը շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը և գինեգործության մասնագիտացված լսարանի ստեղծումը ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, գինու արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման վերաբերյալ: ԳԿԳԲԶ-ի ստեղծումը կնպաստի ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, գինու արտադրությունում նոր տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:  

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...