Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակության այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

24.09.2016

    Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավարներ Նինո Կուտատելաձեն և Սորեն Նելմանը, գնումների մասնագետ Բենեդիկտա Օլիվերոսը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ավարտված և ընթացիկ ծրագրերին ծանոթանալն էր: Հյուրերին ողջունեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Նա շեշտեց, որ նման դրամաշնորհային ծրագրերի իրականացումը ճարտարապետաշինարարական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռքբերել գործնական հմտություններ, որոնք կարևոր պայմաններ են թե՝ որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե՝ հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար: Գալստյանը ընդգծեց նաև, որ դրամաշնորհային ծրագրերը լավ խթան են կրթության արդիականացման և բարեփոխման գործընթացը առավել ամբողջականացնելու տեսանկյունից, ինչն էլ բուհն իրականացնում է՝ ընդլայնելով համագործացության շրջանակը և ներառելով թե բիզնես գործընկերների, թե այլ դոնոր կազմակերպությունների հետ: Հյուրերը ՃՇՀԱՀ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին բուհում մեկնարկել է «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» ծրագիրը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է Ճարտարապետական և շինարարական նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծումը: Ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում լաբորատորիայի տարածքի վերանորոգումը, ամփոփվել է փորձարարական սարքերի, անհրաժեշտ այլ սարքավորումների ու գույքի ձեռքբերման գործընթացը: Ընթացքում են լաբորատոր սարքավորումների մատակարարման և կրթական ծրագրերի վերանայման գործընթացները: Հյուրերը շրջեցին նաև ՆՄՀ շրջանակներում 2013 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՃՇՀԱՀ–ի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծված «Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսունագիտական լաբորատորիայում», որն իրականացնում է հանրապետության տարածքում հիդրոշինարարական կառույցների փորձաքննություն: Լաբորատորիայի աշխատակիցը ներկայացրեց այստեղ իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են թե ուսումնական գործընթացներ, թե գործարար ոլորտի հետ համագործակցության օրինակներ: Ժամանակակից սարքավորումներով զինված այսպիսի կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես: 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...