Նորություններ

Պարզաբանումներ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին մասնակցության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին

25.07.2016

 Կից տրվող ֆայլում ներկայացված են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի պարզաբանումներ, որոնց ցանկը տրված է ստորև: Պատասխանները տրված են ըստ հարցերի ներկայացման հերթականության:
1. Ի՞նչ է Նորարարությունների մրցակցային հիմնադրամը և ինչպե՞ս է գործում:
2. Ի՞նչին պետք է ուղղված լինի բուհի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը՝ ՆՄՀ դրամաշնորհ ստանալու համար
3. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի տեսակները:
4. Ո՞վ կարող է հանդես գալ իբրև հայտատու
5. Ովքե՞ր կարող են ընդգրկվել կոնսորցիում ծրագրերում:
6. Արդյոք բուհի մասնաճյուղը կարող է ինքնուրույն դիմել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին:
7. Ի՞նչ պայմանների պետք է բավարարեն հայտատուները` ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացնելու իրավասության համար
8. Արդյոք իրավասու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրին դիմել այն բուհը, որն ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել ոչ թե <<Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային հիմնադրամի>>, այլ արտերկրում գործող համանման կառույցի կողմից
9. Առավելագույնը քանի՞ ծրագրում կարող է ընդգրկված լինել բուհը:
10. Որո՞նք են հայտին առաջադրվող ընդհանուր չափանիշները
11. Ի՞նչ փաստաթղթեր պետք է պարունակի ամբողջական լրացված հայտը
12. Կարո՞ղ են արդյոք բուհի կողմից ներկայացված հայտի փաստաթղթերը ստորագրվել այլ անձի կողմից, քան բուհի ռեկտորը/ղեկավարն է:
13. Ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացվի հայտը
14. Որո՞նք են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու և ոչ իրավասու ծախսերը:
15. Դրամաշնորհային ծրագրի իրականացնողների կողմից համաֆինանսավորման նվազագույն մասնաբաժնից (10 %) ավելի համաֆինանսավորման դեպքում այդ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նկատմամբ գործու՞մ են արդյոք իրավասության չափանիշները:
16. Որքա՞ն է կազմում դրամաշնորհային ծրագրերի բյուջեն:
17. Որքա՞ն է կազմում պարտադիր համաֆինանսավորումը և ինչպե՞ս է այն իրականացվում:
18. Արդյոք պարտադիր է կոնսորցիումի մասնակցի կողմից համաֆինանսավորման իրականացումը:
19. Ինչպե՞ս պետք է կազմվի համագործակցության հռչակագիրն ու փոխըմբռնման հուշագիրը կոնսորցիումի մասնակիցների հետ:
20. Ինչպե՞ս է կատարվում դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը:
21. Պարտադի՞ր է արդյոք, որ ծրագրի ղեկավարը լինի բուհի ռեկտորը/ղեկավարը
22. Ի՞նչ հաստիքներ են նախատեսվում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և որքա՞ն է աշխատակազմի աշխատավարձը:
23. Որքա՞ն է դրամաշնորհային ծրագրերի տևողությունը:
24. Քանի՞ փուլով պետք է իրականացնել դրամաշնորհային ծրագիրը (փուլերի նվազագույն քանակը և տևողությունը):
25. Ի՞նչ հաշվետվություններ և կից փաստաթղթեր պետք է ներկայացնեն դրամաշնորհային ծրագիր իրականացնող բուհերը ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին
26. Ինչպիսի՞ն պետք է լինի դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման շրջանակը և ու՞մ կողմից պետք է իրականացվի:
27. Ինչպե՞ս է իրականացվում դրամաշնորհային ծրագրի փաստաթղթաշրջանառությունը:
28. Ի՞նչ ընթացակարգերով են իրականացվելու գնումների գործընթացները դրամաշնորհի շրջանակներում:
29. Ինչպես է իրականացվելու դրամաշնորհային ծրագրերի աուդիտը:
30. Շահերի բախման բացառումը:
31. Ինչպե՞ս են կարգավորվում դրամաշնորհային հայտի ներկայացման, գնահատման և հետագայում ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող հնարավոր բողոքները:

 

Պատասխաններ

Նորություններ

28.03.2024 Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2024 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ թվով 9 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել... 22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական...