Նորություններ

ՀԱՊՀ-ում ավարտվեց դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը

14.07.2016

    Հուլիսի 12-ին   ՀՀ կրթության և գիտության  նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի ՏՏ ուսումնահետազոտական  նորարարական կենտրոնում:  Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր:  (ՀԱՊՀ) Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր,  ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը ներկաներին  ծանոթացրեց   ՆՄՀ շրջանակներում  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային  ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին  «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը  միտված  է համալսարանի  գիտական  ու  նորարարական  աշխատանքների  ծավալմանն  ու  հետագա ապրանքայնացմանը: Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը կնպաստի գիտական   հետազոտությունների  կիրառական  արդյունավետություն  բարձրացմանը  ու  դրանց արդյունքների  առևտրայնացման նախապայմանների  ստեղծմանը: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի»  ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արձանագրեցին, որ ավարտվել են ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի կազմումն ու մշակումը, որի շրջանակներում կատարվել է ՀԱՊՀ գիտատեխնոլոգիական և ինովացիոն գործունեության առկա վիճակի վերլուծություն, համալսարանի գիտատեխնոլոգիական ու նորարարական ոլորտների զարգացման առաջնահերթությունների, թիրախային նպատակների ու խնդիրների վերլուծություն: Ծրագրով նախատեսված երկրորդ կարևոր բաղադրիչը «Նորարարության դպրոցի» հիմնումն էր և երկամսյա  դասընթացների  կազմակերպումը:, Դպրոցի առաքելությունը  նորարարական գիտելիքների ուսուցումն էր սեմինար-քննարկումների, գործնական պարապմունքների, հրավիրված մասնագետների հետ հանդիպումների կազմակերպման միջոցով: Դասընթացների առանցքում եղել է նորարարության հիմունքներն ու սկզբունքները,  գյուտարարական խնդիրներ լուծելու տեսության հիմունքները, Բիզնեսի մոդելավորման և մտավոր սեփականություն խնդիրները: Դասընթացում ներգրավվել են հրավիրված դասախոսներ: Բուհը նախատեսում է Նորարարության դպրոցի հիման վրա մշակել համապատասխան դասընթաց, որը կներդրվի բուհի ուսումնական գործընթացում՝ կրթական տարբեր մակարդակների և մասնագիտությունների համար: Ծրագրի ղեկավարը ծանոթացրեց նաև կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցն է «Բարվա» ՍՊԸ–ն: Վերջինիս հետ համագործակցությունը գաղափարների և արտադրության երկկողմանի երթևեկության ապահովման հիանալի հնարավորություն է: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ իրականացվել է գործողում Գերմանիա, և բուհի երեք գիտաշխատողներ  մասնակցել են  միջազգային ինովացիոն ֆորումների ու ցուցահանդեսների: Հիշեցնենք, որ (ՆՄՀ) շրջանակներում 2013թ. ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱՊՀ միջև դրամաշնորհային պայմանագրով «Արդիական միասնական Պոլիտեխնիկ»  ծրագրի շրջանակներում է ստեղծվել է ՏՏ ուսումնահետազոտական  նորարարական կենտրոնը, որտեղ և կայացավ հանդիպումը: Բացի դրանից, ՀԱՊՀ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերում ստեղծվել էին լաբորատորիաներ, որոնք հեռաուսուցման լսարանների միջոցով Երևանի կրթահամալիրի հետ միավորվել էին մեկ միասնական միջավայրում, արդիականացվել էր ՀԱՊՀ տեղեկատվական ներքին ցանցը: Ներկաները հուսով էին, որ ընթացիկ դրամաշնորհային ծրագիրն էլ ավելի կընդլայնի բուհում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը և ինովացիոն տեխնոլոգիական հարթակը կբացի գիտական հետազոտությունից արտադրություն տանող ճանապարհը:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...