Նորություններ

Ընթացել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման երկրորդ տարվա աշխատանքները

01.11.2015

Նոր ուսումնական տարվա նախօրյակին հաջողությամբ ավարտվեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ինչպես հայտնի է ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է վերջիններիս ատեստավորմանը նախապատրաստելու նապատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ուսուցիչ վերապատրաստելու իրավունք էին ստացել 13 կազմակերպություններ: Առավելապես մեծ թվով ուսուցիչներ վերապատրաստվեցին <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի և <<Կրթություն առանց սահմանի>> ՀԿ-ի կողմից: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից իրականացվող << Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրին համապատասխան կնքվել են 29 դրամաշնորհային պայմանագրեր` 299 ուսումնական խմբերում վերապատրաստումներ իրականացնելու համար: Միայն դրամաշնորհային ծրագրերի իրականացման շնորհիվ ամառան ընթացքում վերապատրաստվեցին շուրջ վեց հազար ուսուցիչներ` գրեթե նույնքան, որքան նախորդ տարի: Նշված ժամանակաշրջանում վերապատրաստման դասընթացներ անցան հանրակրթական տասնյոթ առարկաների ուսուցիչներ և դասվարներ:
Ներկայումս <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից վերլուծվում են ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները: Արդյունքների վերլուծության հիման վրա կմշակվեն առաջարկություններ` առաջիկա տարիներին ուսուցիչների ատեստավորման և մինչ ատեստավորումը նրանց վերապատրաստման գործընթացն ավելի արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար, չէ որ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի համաձայն վերապատրաստումը պարտադիր, 5 տարի պարբերականությամբ շարունակական գործընթաց է: 

Նորություններ

21.01.2020 «Կրթական ծրագրերի կենտրոնը›› տրամադրել է 387 տեսացրիչներ մարզային դպրոցներին «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումներին զուգընթաց 2019 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ՀՀ մարզային դպրոցներում իրականացրել է համակարգչային սարքավորումների թարմացումներ: Վերապատրաստված ուսուցիչների ձեռք բերած գիտելիքների օգտագործումը... 15.01.2020 Կարիքների գնահատում ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 13.01.2020 Ընթացքում են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները Հունվարի 10-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ...