Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրության և գնահատման նպատկով կազմակերպության ընտրության հրավեր

25.01.2021

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ ՊՀ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
(կազմակերպության ընտրություն)

Ֆինանսավորման աղբյուր`
ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուսումնասիրություն և գնահատում` ներառելով ավագ դպրոցի հաճախելիության բաղադրիչը և ՆՄՀ դրամաշնորհների արդյունավետության ուսումնասիրությունը:
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
 Ուսումնասիրել ծրագրի զարգացման նպատակները ըստ բաղադրիչների, ինչպես նաև ծրագրի գնահատման փաստաթղթում ներառված արդյունքների շրջանակի,
 Ուսումնասիրել ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր (հաշվետվություններ, հուշագրեր և այլն), ձեռնարկներ և այլ նյութեր, որոնք ստեղծվել են ծրագրի շրջանակներում,
 Վերանայել <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների հաշվետվությունները և իրականացնել երկրորդային վերլուծություն,
 Անդրադառնալ ծրագրի այն ուղղություններին, որոնք չեն ընդգրկվել հետազոտություններում,
 Մշակել հետազոտության իրականացման մանրամասն ժամանակացույցը,
 Մշակել հետազոտության մանրամասն մեթոդոլոգիան;
 Մշակել ընտրանքները,
 Մշակել պահանջվող հետազոտության գործիքները,
 Ձեռք բերել համաձայնություններ հետազոտությունում ընդգրկված հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կրթության համակարգում բարեփոխումներ իրականացնողների հետ,
 Իրականացնել դաշտային աշխատանքներ,
 Մշակել և վերլուծել ստացված տվյալները,
 Պատրաստել ամփոփիչ զեկույց, որը կներառի ամբողջական տվյալների վերլուծությունը, այդ թվում, եզրակացություններ: Վերջնական հաշվետվությունը պետք է հիմնված լինի սույն հետազոտության շրջանակներում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքների, ինչպես նաև <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացված այլ հետազոտությունների երկրորդային վերլուծության հիման վրա,
 Քննարկել հետազոտության արդյունքները շահեկիցների հետ: Ստացված դիտողությունների հիման վրա պատրաստել վերջնական հաշվետվություն:
 Ըստ անհրաժեշտության ներկայացնել հետազոտության արդյունքները տարբեր հանրային միջոցառումներում:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը
- Ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացման փորձ,
- Ծրագրերի գնահատման իրականացման փորձ:
Կազմակերպության հատուկ փորձը
- Նվազագույնը 5 տարվա փորձ որակական և քանակական հետազոտությունների իրականացման ուղղությամբ:
- Սոցիալական և կրթական ոլորտներում հետազոտական ծրագրերի իրականացման փորձ:

Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության (CQS) եղանակով` Համաշխարհային բանկի «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ ուղեցույցի համաձայն: Համաձայն խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության կարգի լավագույն որակավորում և փորձ ունեցող կազմակերպությանը կտրվի տեխնիկական և ֆինանասական առաջարկ ներկայացնելու հրավեր:

Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Խորհրդատուների ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. /վերանայված հուլիս 2014 թ./ («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2021թ. փետրվարի 8-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
էլ. Փոստ. info@cfep.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (24) – Հանրակրթության որակի բարելավում բաղադրիչի համակարգող Լիլիթ Շավարշյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...