Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր

23.11.2020

 Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ «Կրթության բարելավում» ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No.  8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM
Պայմանագրի համարը՝ NCB-ANAU-1/2020
Պայմանագրի անվանումը՝ Կլինիկայի համար սարքավորումներ և մուլյաժների մատակարարում
Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել  No.NCB-ՀԱԱՀ-1/2020 պայմանագրի շրջանակներում Կլինիկայի համար սարքավորումների և մուլյաժների  ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Կլինիկայի համար սարքավորումների և մուլյաժների  ձեռքբերման համար` ըստ ստորև նշված չափաբաժինների.

ՉԱՓԱԲԱԺԻՆ 1 – ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն
 
Չափման միավորը Քանակը 
1. Վիրաբուժական հավաքածու մեծ կենդանիների համար հավաքածու 1
2. Վիրահատական հավաքածու հավաքածու 2
3 Հերձման հավաքածու հատ 1
4 Ստետոսկոպ հատ 2
5 Բակտերիցիդ լամպ հատ 4
6 Նեգատոսկոպ հատ 1
7 Աչքի և ականջի խոռոչների հետազոտման գործիք                (Հավաքածու ներառում է ` oտոսկոպ և օֆտալմոսկոպ և հավելյալ պարագաներ) հավաքածու 1
8 Անասնաբուժական ջերմաչափեր փոքր և խոշոր կենդանիների համար (էլեկտրոնային, կենդանիների համար նախատեսված) հատ 4
9 Շարժական շտատիվ ներերակային ինֆուզիաների համար հատ 1
10 Վիրաբուժական ասեղներ տարբեր չափսերի (ծակող և կտրող եզրով) հատ 100
11 Վիրաբուժական թելեր` մետաքսյա և կետգուտ, տարբեր չափսերի, ստերիլ, 50-100մ հատ 40
12 Վիրահատական սեղան հատ 1
13 Վիրահատական կցասեղան հատ 1
14 Ունիվերսալ անասնաբուժական սեղան հատ 1
15 Վիրաբուժական լամպ, շարժական հատ 2
16 Լաբորատոր պահարան (մետաղյա, 4 դռնանի) հատ 2
17 Լաբորատոր սեղան հատ 6
18 Լաբորատոր աթոռ հատ 3

 

ՉԱՓԱԲԱԺԻՆ 2 – ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն

 

 

Չափման միավորը Քանակը 
1 Կշեռք տնային կենդանիների համար հատ 1
2 Էլեկտրավիրահատման սարք հատ 1
3 Անասնաբուժական ուլտրաձայնային  սարք հատ 1
4 Կենդանիների պուլսը չափելու սարք (SPO2 տիպի տվիչով) հատ 1
5 Ավտոկլավ                                                                                          (Սեղանի հորիզոնական կիսաավտոմատ  ավտոկլավ հեղուկներ, պինդ պարագաներ և լաբորատոր ապակյա և պլաստիկ պարագաներ ստերիլիզացնելու հնարավորությամբ:) հատ 1
6 Չորացման պահարան հատ 1
7 Բիքս գործիքների տեղափոխման համար (չժանգոտող մետաղից,  փակվող) հատ 2
8 Սեղանի ցենտրիֆուգ հատ 1
9 Մանրադիտակ իմերսիոն հատ 1
10 Սառցարան հատ 1
11 Սառնարան հատ 1

ՉԱՓԱԲԱԺԻՆ 3 – ՄՈՒԼՅԱԺՆԵՐ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն

 

 

Չափման միավորը Քանակը 
1 Արու շան կաթետրի տեղադրման վարժասարք հատ 1
2 Էգ շան կաթետրի տեղադրման վարժասարք հատ 1
3 Կատվի ցիստո մանեկեն հատ 1
4 Ցիստո մանիկենի վիրահատելի մասեր հատ 30
5 Մանր կենդանիների ստերջացման մուլյաժ  – իգական հատ 150
6 Մանր կենդանիների ստերջացման մուլյաժ  – արական (մանր կենդանիների իրական չափսի արական սեռական օրգանների մոդել) հատ 50
7 Շան ոտքերի մուլյաժ հատ 10
8 Կատուների կատետերի տեղադրման վարժասարք հատ 1
9 Կատուների վնասվածքների խնամքի վարժասարք

 

 

հատ 1
10 Հավելյալ պարագաներ՝ փոխարինվող երակներ, կատետրներ, միզուղիներ և այլն Հավաքածու 1

 

ՉԱՓԱԲԱԺԻՆ 4 – ՎԱՐԺԱՍԱՐՔ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Հ/հ Նկարագրություն Չափման միավորը Քանակը 
1 Ուլտրաձայնի միջոցով ներերակային ներարկումների վարժասարք հատ 1
2 Ներերակային ներարկումների պարագա հատ 20
3 Շան սիրտ-թոքային վերակենդանացման վարժասարք հատ 1
4 Շան ինտուբացիայի վարժասարք հատ 1
5 Կովի արհեստական սերմնավորման  համար արգանդի վզիկների հավաքածու հավաքածու 1
6 Շան թորացենտեզի վարժասարք հատ 1
7 Շան ետևի ոտքի մուլյաժ (արյան ճնշման իմիտացիայի ձեռքի պոմպով) հատ 10
8 Շան վիրակապման մուլյաժ հատ 1
9 Շան ականջի մոդել հատ 2
10 Շան ծնոտի մոդել հատ 2
11 Կատվի ծնոտի մոդել հատ 2
12 Մաշկի մուլյաժ կարեր դնելու համար Հավաքածու 70
13 Հավելյալ պարագաներ՝ փոխարինվող երակներ, կատետրներ, միզուղիներ և այլն Հավաքածու 1

 
Հիմնական որակավորման չափանիշները

  • Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
  • Մասնակիցը պետք է ներգրավված լինի կամ ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման/արտադրման առնվազն 5 տարվա փորձ` սկսած 2015թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
  • Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների մատակարարման/արտադրման ավարտված առնվազն մեկ պայմանագիր` մեկնարկած 2015թ. հունվարի 1-ից և ավարտված մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, ընդ որում դրա արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից:
  • Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
  • Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2017թ., 2018թ., 2019թ.:
  • Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2017-2019թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
  • Վերջին երեք տարիների համար (2017-2019թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
  • Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:

Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինչպես մեկ, երկու, երեք այնպես էլ չորս չափաբաժինների համար: Հայտերը կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների:
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը պետք է բավարարի չափաբաժինների համար Հայտում ներկայացված միասնական որակավորման պահանջներին:
 https://anau.am/invitation-for-bids/

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...