Հայտարարություններ

«Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման՝ Լեզվի գործառույթները դրսևորող և ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարների համար պատասխանատու հայագետ անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

06.11.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ները, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-ներում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է վերամշակել և ավարտին հասցնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթուղթը: 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի վերամշակման և ամբողջականացման համար A1-B2 մակարդակների՝ օտար լեզվի գործառույթները դրսևորող և ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարների համար պատասխանատու անհատ խորհրդատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի հետևյալ աշխատանքները՝ 3 փուլով:


Առաջին փուլ
- Ուսումնասիրել եվրոպական և ԱՊՀ առնվազն երկուական երկրների լեզուների համար ստեղծված համանման փաստաթղթերը, ներկայացնել այդ վերլուծության արդյունքները ԱԽ համակարգողին՝ կարծիքի:
- Ըստ անհրաժեշտության, վերանայել եվրոպական և ԱՊՀ երկրների լեզուների փորձի վերլուծության արդյունքները՝ ԱԽ համակարգողի դիտարկումների հիման վրա:
- Ներկայացնել եվրոպական և ԱՊՀ երկրների լեզուների համանման փաստաթղթերի արդյունքները ԱԽ անդամներին և անել առաջարկներ:
- Ուսումնասիրել Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը» և մասնակցել փաստաթղթի կառուցվածքի, բովանդակության, որոշ մեթոդների կիրառման հնարավորությունների հստակեցման աշխատանքներին։
- Հիմք ընդունելով եվրոպական լեզուների փորձի արդյունքները և Եվրախորհրդի «Լեզվի իմացության մակարդակների մշակման ուղեցույցը»՝ վերանայել և լրամշակել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի կառուցամասերը, մասնավորապես՝ A1-A2 մակարդակներից յուրաքանչյուրի լեզվական կաղապարներին վերաբերող հատվածները՝ ապահովելով դրանց համապատասխանությունը օտար լեզուներին ներկայացվող պահանջներին։
- Ուղարկել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները /A1-A2 մակարդակների լեզվական կաղապարներ/» լրամշակված ծրագրային փաստաթուղթը այդ բնագավառում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներին՝ կարծիքի:
- Ստացված առաջարկների հիման վրա, ըստ անհրաժեշտության, իրականացնել ծրագրային փաստաթղթի վերանայում:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները /A1-A2 մակարդակների լեզվական կաղապարներ/» լրամշակված ծրագրային փաստաթուղթը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին: 

Երկրորդ փուլ
- B1-B2 մակարդակների համար, ըստ տարբեր լեզուների փորձի ուսումնասիրության դիտարկումների, հստակեցնել հաղորդակցական հմտությունները զարգացնելու համար ընտրված լեզվական նյութը։
- Հստակեցնել հայերենի B1-B2 մակարդակների՝ որպես օտար լեզվի գործառույթները դրսևորող և ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարները։
- Մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի B1-B2 մակարդակներից յուրաքանչյուրի համար օտար լեզվի գործա¬ռույթները դրսևորող, ինպես նաև ընդհանուր հասկացությունների լեզվական կաղա¬պարները։
- Կազմել հայերենի B1-B2 մակարդակների՝ որպես օտար լեզվի գործա¬ռույթները դրսևորող, ինչպես նաև ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարները։
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի՝ B1-B2 մակարդակների օտար լեզվի գործառույթները դրսևորող և ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարները ներկայացնող կառուցամասերի վերանայված և վերամշակված տարբերակները։
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երրորդ փուլ
- Ամբողջականացնել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի A1-A2 և B1-B2 մակարդակների՝ լեզվի գործա¬ռույթները դրսևորող, ինչպես նաև ընդհանուր հասկացությունների լեզվական կաղա¬պարներին վերաբերող կառուցամասերը։
- Վերանայել և վերամշակել «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակները» ծրագրային փաստաթղթի լեզվական կաղապարները ներկայացնող կառուցամասերի վերջնական տարբերակը։
- Վերանայված և վերամշակված տարբերակը ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Լեզվի գործառույթները դրսևորող և ընդհանուր հասկացությունների լեզվական կաղապարների համար պատասխանատու հայագետ անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր (2 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հունվար-փետրվար (2 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. մարտ (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը, Առավելագույն միավորը,Որակավորում`
- բարձրագույն կրթություն հայերենի լեզվաբանության կամ բանասիրության ոլորտներում,
- հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն՝ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 3 տարվա համապատասխան ոլորտի աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ որպես դասախոս,
- համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ՝ 30
Հատուկ փորձառություն՝
- հայերենի լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կհամարվի առավելություն,
- հայերենի՝ որպես օտար լեզվի կամ օտար լեզվի կրթական ծրագրի և/կամ դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- օտար լեզվի կամ հայերենի իմացության մակարդակների չափանիշների կամ չափորոշչի մշակման փորձառությունը կդիտվի որպես առավելություն՝ 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...