Հայտարարություններ

«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի կանոնադրության, աշխատանքային կանոնակարգի և հայեցակարգի մշակման ուղղությամբ անհատ խորհրդատուի ընտրություն

03.11.2020

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ: 

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

 ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,

 հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում ստեղծել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը պետք է ունենա իր կանոնադրությունը, աշխատանքային կանոնակարգը և հայեցակարգը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել մեկ անհատ խորհդատուի ներգրավմամբ, որն իր պայմանագրի շրջանակներում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ

➢ Ուսումնասիրել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակները և խնդիրները,

➢ Մշակել ընտրանք և մեթոդաբանություն՝ նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի  փորձի ուսումնասիրության նպատակով՝ այդ թվում ՀՀ-ի, (առկայության դեպքում) և քննարկել դրամաշնորհային ծրագրի համակարգողի հետ:

➢ Ծրագրի համակարգողից առաջարկներ ստանալու դեպքում, բարելավել ուսումնասիրության ընտրանքը և մեթոդաբանությունը: 

➢ Ուսումնասիրել նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում, ՀՀ-ի փորձը՝ դրանց նորմատիվ փաստաթղթային, կառուցվածքի, գործառույթների, համագործակցության շրջանակի տեսանկյունից:

➢ Ուսումնասիրել ԲՊՀ-ի կառուցվածքը, տեղեկատվության ներքին հոսքերը և հիերարխիան, ինչպես նաև ԲՊՀ-ի կարիքները՝ լաբորատորիայի գործարկման տեսանկյունից:

➢ Ուսումնասիրել և քարտեզագրել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի պոտենցիալ գործընկերների հայաստանյան շրջանակը և կազմել համապատասխան ցանկ:

➢ Կազմակերպել հանդիպիում-քննարկում պոտենցիալ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունները և կազմել հնարավոր համագործակցության շրջանակ:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը: 

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ

➢ Մշակել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի կանոնադրությունը և աշխատանքային կանոնակարգը՝ հիմք ընդունելով նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում, ՀՀ-ի փորձը, ինչպես նաև հայաստանյան պոտենցիալ գործընկերների շրջանակը:

 Քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի աշխատանքային կանոնակարգը և կանոնադրությունը ԲՊՀ-ի ռեկտորի, իրավաբանական բաժնի, ֆինանսական վարչության, անձնակազմի կառավարման և զարգացման վարչության ներկայացուցիչների հետ:

➢ Ամփոփել և ամբողջականացնել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի աշխատանքային կանոնակարգը և կանոնադրությունը՝ հիմք ընդունելով ԲՊՀ-ի ներքին շահառուների կարիքներն ու կարծիքները:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում, լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երրորդ փուլ

➢ Մշակել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա զարգացման հայեցակարգի ուրվագիծը և հիմնական դրույթները՝ հիմք ընդունելով նմանատիպ հետազոտական լաբորատորիաների, գերազանցության կենտրոնների վերաբերյալ եվրոպական և ԱՊՀ տարածքի, այդ թվում, առկայության դեպքում՝ ՀՀ-ի փորձը, հայաստանյան պոտենցիալ գործընկերների շրջանակը:

➢ Քննարկել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա հայեցակարգի ուրվագիծը և դրույթները ԲՊՀ-ի ռեկտորի, ֆինանսական վարչության, գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

➢ Ամփոփել և ամբողջականացնել «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի հնգամյա զարգացման հայեցակարգը՝ հիմք ընդունելով ԲՊՀ-ի ներքին շահառուների կարիքներն ու կարծիքները:

➢ Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի համակարգողին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը: 

➢ Ծրագրի համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն. 

➢ առաջին փուլ՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր (2 ամիս),

➢ երկրորդ փուլ՝ 2021թ. հունվար - մարտ (3 ամիս),

➢ երրորդ փուլ՝ 2021թ. ապրիլ-հունիս (3 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.


 

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

➢ ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

➢ Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը, ժամը 17:00 ներառյալ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...