Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված «Օդանավակայաններ», «Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա», «Կամուրջների շահագործում և վերականգնում», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ավտոճանապարհների շահագործում», «Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն», «Շինարարական մեխանիկա», «Մաթեմատիկայի հատուկ դասընթաց» դասընթացների թվայնացում Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության

29.10.2020

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՃՇՀԱՀ) իրականացնում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության
նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման կրթական
ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը (կրթություն-գիտություն-բիզնես կապի ամրապնդում), կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը և ԲՈԻՀի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը միտված նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի հիմնումը: ՇԻՆԼԱԲ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսված է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում՝ համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստում՝ Moodle էլեկտրոնային հարթակի
կիրառելիության ուղղությամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ աշխարհում, այդ թվում ՀՀ-ում հեռավար կրթության իրականացումը գնալով առավել արդիական է դառնում, ինչը փաստեց նաև կորոնավիրուսային համաճարակի բռնկմամբ և տարածմամբ ստեղծված իրավիճակը, երբ կրթությունը ներկայումս կազմակերպվում է հեռավար տարբերակով: Ըստ այդմ, բուհը, իրականացնելով նշված դրամաշնորհային ծրագիրը և միտում ունենալով նաև արդիականացնել կրթական բովանդակությունը, անհրաժեշտություն է համարում նշված կրթական ծրագրում ընդգրկված դասընթացների թվայնացումը և համապատասխան պրոֆեսորադասախոսական
կազմի՝ հեռավար կրթության կազմակերպման գործիքակազմին տիրապետելու ուղղությամբ վերապատրաստումը: Այդ նպատակով կարևորվում է տեղական երեք անհատ խորհրդատուների ընտրությունը, որոնք աշխատելու են համագործակցության սկզբունքով՝ նախապես համաձայնեցված և մշակված դասավանդման նյութերով և մոտեցումներով: Համագործակցության շրջանակներում անհատ խորհրդատուների կողմից համատեղ մշակված ուսումնական նյութերը կտրամադրվեն վերապատրաստման մասնակիցներին:
Նշված Ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր անհատ խորհրդատուի կողմից իրականացնել «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված 8 դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում նշված կրթական ծրագրում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմի նվազագույնը 20 անձի մեթոդական վերապատրաստում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառելիության ուղղությամբ: Դասընթացների թվայնացումը և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը նախատեսվում է իրականացնել տեղական անհատ խորհրդատուի ներգրավման միջոցով: Անհատ խորհրդատուն աշխատանքները կիրականացնի երկու հիմնական մասով՝ յուրաքանչյուրը 3 փուլով (1 փուլը = 1 ամիս): Յուրաքանչյուր մասում նախատեսվում է թվայնացնել «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված հետևյալ դասընթացները.

ՄԱՍ 1 (տևողությունը 3 ամիս՝ 3 փուլով 1 փուլը = 1 ամիս)

Դասընթաց 1 - Օդանավակայաններ
Դասընթաց 2 – Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա
Դասընթաց 3 – Կամուրջների շահագործում և վերականգնում
Դասընթաց 4 – Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր
ՄԱՍ 2 (տևողությունը 3 ամիս՝ 3 փուլով 1 փուլը = 1 ամիս)
Դասընթաց 5 – Ավտոճանապարհների շահագործում
Դասընթաց 6 – Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն
Դասընթաց 7 - Շինարարական մեխանիկա
Դասընթաց 8 – Մաթեմատիկայի հատուկ դասընթաց
Յուրաքանչյուր մասում թվայնացմանը զուգընթաց կիրականացվի պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 10 անձի (6 ամսում՝ առնվազն 20 անձ) մեթոդական վերապատրաստում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառելիության ուղղությամբ: Վերապատրաստումը կիրականացվի «Նախագծի վրա հիմնված ուսումնառություն» (PBL-ProjectBasedLearning) մեթոդաբանությամբ: Վերապատրաստման խմբերում մասնակիցների թվաքանակը (առնվազն 10) պայմանավորված է դասընթացների կազմակերպման արդյունավետությամբ և պրոֆեսորադասախոսական կազմի տարիքային առանձնահատկությամբ: 10 մասնակիցները կբաժանվեն խմբերի, ովքեր խորհրդատուի հետ միասին և նրա ցուցումներով կիրականացնեն վերոնշյալ համապատասխան դասընթացների (չորս) թվայնացում, որի արդյունքում նաև կվերապատրաստվեն Moodle էլեկտրոնային հարթակի կիրառելիության ուղղությամբ: «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում՝ համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառելիության ուղղությամբ խորհրդատվական աշխատանքների շրջանակներում անհատ խորհրդատուի կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝ ըստ ստորև բերված փուլերի: Խորհրդատվական ծառայություն մատուցող անհատ խորհրդատուն իր պայմանագրի շրջանակներում
կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները հետևյալ փուլերով.

ՄԱՍ 1՝

1-ԻՆ ՓՈՒԼ
− Ըստ տեխնիկական առաջադրանքի գործողությունների օրացուցային պլանի մշակում:
− «Moodle համակարգի ընդհանուր հասկացությունները», «Հեռավար ուսումնական դասընթացի ստեղծում» թեմաներով դասերի անցկացում:
− Moodle հարթակում «Նյութերի տեղադրման ձևաչափեր» թեմայով դասի անցկացում:
− «Օդանավակայաններ», «Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա», «Կամուրջների շահագործում և վերականգնում», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր» դասընթացների կառուցվածքի ձևավորումը Moodle-ում՝ ըստ նախապես տրված ձևաչափի, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման համար «Դասընթացի կառուցվածքը», «Դասընթացի վերջնարդյունքի ձևավորումը» թեմաներով դասերի անցկացում:
− Վերոնշյալ յուրաքանչյուր դասընթացի թվայնացման իրականացում, և դրա գործիքա-ծրագրային միջոցների ծանոթացում մասնակիցներին:
− Թվայնացված դասընթացի կառուցվածքի համապատասխանեցում՝ ըստ ստորև նշված բաժինների.
▪ Դասընթացի նպատակը և խնդիրները
▪ Դասընթացի ծավալը, կրեդիտային արժեքը և ուսումնական աշխատանքերի տեսակները
▪ Դասընթացի հարցաշար
▪ Դասընթացի թեմատիկ ծրագիրը
▪ Ատեստավորումներ
▪ Հարցատոմսի օրինակ
▪ Դասընթացի ուսոումնամեթոդական և տեղեկատվական ապահովումը
▪ Գրականության ցանկ
▪ Միջդասընթացային կապեր (համաձայնեցման թերթիկ)
− Վերոնշյալ թեմաների ուղղությամբ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկում:
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին՝ համապատասխան կից նյութերով:

2-ՐԴ ՓՈՒԼ
− Կախված «Օդանավակայաններ», «Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա», «Կամուրջների շահագործում և վերականգնում», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր» դասընթացների առանձնահատկություններից՝ խորհրդատուի կողմից դասախոսությունների ներկայացման տարբերակների մշակում, էլեկտրոնային մատյանի ստեղծում և վարում և դրանց իրականացմանն ուղղված «Դասախոսությունների ներկայացման տարբերակները», «Էլեկտրոնային մատյանի վարում» թեմաներով դասերի անցկացում:
− Ելնելով տվյալ դասընթացի առանձնահատկությունից, գնահատման չափորոշիչի և գնահատականների բաղադրիչների ձևակերպում և «Գիտելիքի ստուգում և գնահատում»
թեմաներով դասերի անցկացում և «Գնահատման իրականացումն էլեկտրոնային մատյանում», − Վերոնշյալ թեմաների ուղղությամբ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկում:
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին համապատասխան կից նյութերով:
 3-ՐԴ ՓՈՒԼ
− «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված «Օդանավակայաններ», «Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա», «Կամուրջների շահագործում և վերականգնում», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր» թվայնացված դասընթացները Moodle հարթակում տեղադրելուց հետո վերապատրաստված դասախոսների կողմից դրանց կիրառելիության ստուգում՝ տարբեր խնդիրների և իրավիճակների առաջադրմամբ։
− Ի հայտ եկած բացթողումների, առաջացած խնդիրների վերլուծություն, լուծում և կարգավորում: − Փուլի ավարտին խորհրդատուի կողմից կատարված աշխատանքների արդյունքների վերլուծություն, վերապատրաստման դասընթացի վերանայում և պրոֆեսորադասախոսական կազմի հաջորդ խմբի վերապատրաստման գործընթացի համար նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ մյուս խորհրդատուների հետ համագործակցությամբ: − Փուլի ավարտին պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար Moodle հարթակից օգտվելու փոքրիկ ուղեցույցի կառուցվածքի մշակում և հետագա փուլերի ընթացքում ուղեցույցի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքի պլանավորում՝ մյուս խորհրդատուների հետ համագործակցությամբ։
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին՝ համապատասխան կից նյութերով:
ՄԱՍ 2՝ 4-ՐԴ ՓՈՒԼ

− Ըստ տեխնիկական առաջադրանքի գործողությունների օրացուցային պլանի մշակում:
− «Moodle համակարգի ընդհանուր հասկացությունները», «Հեռավար ուսումնական դասընթացի ստեղծում» թեմաներով դասերի անցկացում:
− Moodle հարթակում «Նյութերի տեղադրման ձևաչափեր» թեմայով դասի անցկացում:
− «Ավտոճանապարհների շահագործում», «Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն», «Շինարարական մեխանիկա», «Մաթեմատիկայի հատուկ դասընթաց» դասընթացներ կառուցվածքի ձևավորումը Moodle-ում՝ ըստ նախապես տրված ձևաչափի, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման համար «Դասընթացի կառուցվածքը», «Դասընթացի վերջնարդյունքի ձևավորումը» թեմաներով դասերի անցկացում:
− Վերոնշյալ յուրաքանչյուր դասընթացի թվայնացման իրականացում, և դրա գործիքա-ծրագրային միջոցների ծանոթացում մասնակիցներին:
− Թվայնացված դասընթացի կառուցվածքի համապատասխանեցում՝ ըստ ստորև նշված բաժինների.
▪ Դասընթացի նպատակը և խնդիրները
▪ Դասընթացի ծավալը, կրեդիտային արժեքը և ուսումնական աշխատանքերի տեսակները
▪ Դասընթացի հարցաշար
▪ Դասընթացի թեմատիկ ծրագիրը
▪ Ատեստավորումներ
▪ Հարցատոմսի օրինակ
▪ Դասընթացի ուսոումնամեթոդական և տեղեկատվական ապահովումը
▪ Գրականության ցանկ
▪ Միջդասընթացային կապեր (համաձայնեցման թերթիկ)
− Վերոնշյալ թեմաների ուղղությամբ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկում:
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին՝ համապատասխան կից նյութերով:
5-ՐԴ ՓՈՒԼ
− Կախված §Ավտոճանապարհների շահագործում¦, §Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն¦, §Շինարարական մեխանիկա¦, §Մաթեմատիկայի հատուկ դասընթաց¦
դասընթացների առանձնահատկություններից՝ խորհրդատուի կողմից դասախոսությունների ներկայացման տարբերակների մշակում, էլեկտրոնային մատյանի ստեղծում և վարում և դրանց իրականացմանն ուղղված «Դասախոսությունների ներկայացման տարբերակները», «Էլեկտրոնային մատյանի վարում» թեմաներով դասերի անցկացում:
− Ելնելով տվյալ դասընթացի առանձնահատկությունից, գնահատման չափորոշիչի և գնահատականների բաղադրիչների ձևակերպում և «Գիտելիքի ստուգում և գնահատում»
թեմաներով դասերի անցկացում և «Գնահատման իրականացումն էլեկտրոնային մատյանում», − Վերոնշյալ թեմաների ուղղությամբ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկում:
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին համապատասխան կից նյութերով:
6-ՐԴ ՓՈՒԼ
− «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված «Ավտոճանապարհների շահագործում», «Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն», «Շինարարական մեխանիկա», «Մաթեմատիկայի հատուկ դասընթաց» թվայնացված դասընթացները Moodle հարթակում տեղադրելուց հետո վերապատրաստված դասախոսների կողմից դրանց կիրառելիության ստուգում՝ տարբեր խնդիրների և իրավիճակների առաջադրմամբ։
− Ի հայտ եկած բացթողումների, առաջացած խնդիրների վերլուծություն, լուծում և կարգավորում:
− Փուլի ավարտին Moodle հարթակից օգտվելու փոքրիկ ուղեցույցի մշակում և տրամադրում պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մյուս խորհրդատուների հետ
համագործակցությամբ։
− Փուլային հաշվետվության ներկայացում դրամաշնորհային ծրագրի ղեկավարին՝ համապատասխան կից նյութերով:
1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է փոփոխվել՝ կախված անհատ խորհրդատուի հետ պայմանագրի կնքման ամսաթվից)
Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն երկու հիմնական մասով՝ յուրաքանչյուրը 3 փուլով (1փուլը =1 ամիս): Աշխատանքները կմեկնարկվեն դեկտեմբեր ամսից.
ՄԱՍ 1՝
առաջին փուլ՝ 01․12․2020-31․12․2020
 երկրորդ փուլ՝ 01․01․2021-31․01․2021
 երրորդ փուլ՝ 01․02․2021-28․02․2021
ՄԱՍ 2՝
 չորրորդ փուլ՝ 01․03․2021-31․03․2021
 հինգերորդ փուլ՝ 01․04․2021-30․04․2021
 վեցերորդ փուլ՝ 01․05․2021-31․05․2021
2. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծառայության մատուցման արդյունքում յուրաքանչյուր փուլի ավարտին անհատ խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան փուլում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և մշակված նյութեր: Մասնավորապես, յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ներառի.
1-ԻՆ ԵՎ 4-րդ ՓՈՒԼԵՐ
− Ըստ տեխնիկական առաջադրանքի գործողությունների մշակված օրացուցային պլան:
− Moodle հարթակի գործիքակազմի վերաբերյալ անցկացված համապատասխան դասընթացներ:
− Moodle հարթակում անհատ խորհրդատուի կողմից գրանցված է 4 դասընթացի առկայություն:
− Moodle հարթակում տեղադրվելիք պահանջված փաստաթղթերի ցանկի առկայություն:
− Դասընթացի նախնական կառուցվածքի առկայություն՝ պահանջված ձևաչափով:
− Moodle հարթակում դասընթացների նախնական կառուցվածքի առկայություն:
− Դասընթացների թվային տարբերակի առկայություն:
− Պահանջված ձևաչափով ձևակերպված դասընթացների վերջնարդյունքի առկայություն:
− Հաշվետու փուլում ուսումնասիրված թեմաների վերաբերյալ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկման ուղղությամբ համապատասխան գնահատման
առկայություն:
2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՓՈՒԼԵՐ
− Moodle հարթակի գործիքակազմի վերաբերյալ անցկացված համապատասխան դասընթացներ:
− Moodle հարթակում խորհրդատուի կողմից պատրաստած դասընթացի գնահատման չափորոշիչների և էլեկտրոնային մատյանի առկայություն (դասընթացի
առանձնահատկությունը հաշվի առնելով):
− Հաշվետու փուլում ուսումնասիրված թեմաների վերաբերյալ յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկման ուղղությամբ համապատասխան գնահատման
առկայություն:
3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՓՈՒԼԵՐ
− Moodle հարթակում «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված թվայնացված 4 դասընթացների վերջնական և
ամբողջական տարբերակի առկայություն:
− Վերապատրաստված նվազագույնը 10 անձ:
− Յուրաքանչյուր մասնակցի կատարողականի վերահսկմամբ համալիր գիտելիքների գնահատման հիման վրա կազմված համապատասխան փաստաթղթեր:
− Վերապատրաստված մասնակիցների կողմից դասընթացների անցկացման և դրանց արդյունավետության վերաբերյալ գնահատման իրականացում հարցաթերթի միջոցով,
դրանց ամփոփում և, ըստ անհրաժեշտության, դասընթացի վերանայում (միայն 3-րդ փուլում):
− Moodle հարթակից օգտվելու վերաբերյալ ուղեցույցի մշակված կառուցվածքի առկայություն (3 –րդ փուլում):
− Moodle հարթակից օգտվելու վերաբերյալ մշակված ուղեցույցի առկայություն (6 –րդ փուլում):
3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Անհատ խորհրդատուն յուրաքանչյուր փուլի ավարտից հետո 5 օրյա ժամկետում պետք է ներկայացնի հաշվետվություն Ծրագրի ղեկավարին: Յուրաքանչյուր փուլի հաշվետվությանը պետք է կցվեն այդ փուլում կազմված համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև վերապատրաստված մասնակիցների ցանկը, որի դեպքում հաշվետվությունը կհամարվի ընդունված։
4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ (խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորում, փորձ և հմտություններ)
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ (30 միավոր)
 Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, կիրառական մաթեմատիկայի ոլորտներում:
 Գիտական աստիճանի առկայությունը համապատասխան ոլորտում կդիտվի իբրև առավելություն:
 Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (35 միավոր)
 Բարձրագույն կրթության համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը՝ դասավանդման:
 ՃՇՀԱՀ-ում ունեցած աշխատանքային փորձառությունը կդիտվի իբրև առավելություն:
 Ուսումնամեթոդական/դասընթացների ծրագրերի մշակումների իրականացման փորձ:
 Համակարգչային գերազանց հմտություններ՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint և այլն),
Internet և այլն:
ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (35 միավոր)
 Moodle համակարգի առանձնահատկությունների, գործիքակազմի գերազանց իմացություն, դրանով աշխատելու, դասընթացների թվայնացման փորձառություն:
 Վերապատրաստումների կազմակերպման և անցկացման փորձ:
 Մասնակցությունը միջազգային ծրագրերին կդիտվի իբրև առավելություն:
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
 Կրթությունը և փորձը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամ` ք. Երևան, Վ.Տերյան փող. 105 հասցեով, (էլ. փոստ. info@nuaca.am) մինչև 09.11.2020, ժամը 12:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010) 58-37-73 հեռախոսահամարով: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժ/պ պրն. Ե Վարդանյանին
Դիմող`_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
հասցե`_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
հեռախոս`_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Էլ. փոստ`_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Դիմում
Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրում ընդգրկված «Օդանավակայաններ», «Ավտոճանապարհների շինարարության տեխնոլոգիա», «Կամուրջների շահագործում և վերականգնում», «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր», «Ավտոճանապարհների շահագործում», «Տրանսպորտային թունելներ և մետրոպոլիտեն», «Շինարարական մեխանիկա», «Մաթեմատիկայի հատուկ դասընթաց» դասընթացների թվայնացում Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին: Կից ներկայացնում եմ Ինքնակենսագրական տվյալները (CV), կրթությունը և փորձը հիմնավորող փաստաթղթեր:
Դիմող՝ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
(անուն ազգանուն)
«___» «_ _ _ _ _ _ _» 2020թ.  

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...