Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր

19.10.2020

Հայաստանի Հանրապետություն
«Կրթության բարելավում» ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM
Ծրագրի անվանում՝ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն
Ծրագրի ՊՀ՝ 30.07.2019թ. № 16/19-CIF պայմանագիր
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ ԵՊԲՀ-ի համար
Հղման #: NCB - ԵՊԲՀ-1/2020

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB-1/2020 պայմանագրի շրջանակներում ԵՊԲՀ-ի համար լաբորատոր սարքավորումների և պարագաների ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել ԵՊԲՀ-ի համար լաբորատոր սարքավորումների և պարագաների ձեռքբերման համար` ըստ ստորև նշված քանակների.

Չափաբաժին 1 - Կենդանիների պահպանման և խնամքի սարքեր
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Կենդանիների պահման համակարգ 1
2. Լամինար պահարան առաջին դասի 1

Չափաբաժին 2 - Վիրաբուժական և էլեկտրաֆիզիոլոգիական սարքավորումներ կենդանիների հետազոտության համար
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Թվային ստերերոտաքսի համակարգ ներարկման հնարավորությամբ 1
2. Ստիմուլյացիայի համակարգ 1
3. Մինիսկոպ 1
4. Ֆարադեյ արկղ 1

Չափաբաժին 3 - Կենդանիների անզգայացման և վիրահատությունների / միջամտությունների մոնիթորինգի սարքավորումներ
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Գազ անէսթեզիայի համակարգ 1
2. Լաբորատոր կենդանու ոչ ինվազիվ ճնշաչափ 1
3. Լաբորատոր կենդանու սրտի զարկերի և թթվածնային հագեցվածության գնահատման մոնիտոր 1

Չափաբաժին 4 - Ստերեոլիթոգրաֆիայով աշխատող 3Դ տպիչ
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Ստերեոլիթոգրաֆիայով աշխատող 3Դ տպիչ 1

Չափաբաժին 5 - Սարքավորումներ՝ կրիոպահպանման և կենսաքիմիական հետազոտությունների համար
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Սառցարան 1
2. Կրիոպահարան 34,8լ, 6 կանիստրերի հավաքածու 2
3. Կրիոպահարան 121լ 1
4. Ազդակային համակարգ ազոտի ցածր մակարդակի գնահատման համար 3
5. Կրիոպահարանի համար պատվանդան անիվներով 1
6. Կրիոփորձանոթներ, 2մլ 2
7. Կրիոփորձանոթների շտատիվ 1 2
8. Կրիոփորձանոթների շտատիվ 2 5
9. Տրոստինային բռնիչ 1
10. Սառույցի և հեղուկ ազոտի տարա 2
11. Լամինար պահարան երկրորդ դասի 1
12. CO2 ինկուբատոր, մուլտիգազային, 53լ 1
13. Գազի ռեդուկտոր, 0,6մՊա 2
14. Ավտոկլավ, ուղղահայաց, ավտոմատ, 65լ 1
15. Սպեկտրոմետր/ֆլուորիմետր կյուվետային ֆունկցիայով 1
16. Հոսանքի աղբյուր 3
17. Էլեկտրոֆորեզի ուղղահայաց խուց, 1-4 գելի համար 2
18. Համակարգ բլոթինգի համար 1
19. Սառեցվող Ցենտրիֆուգ 24 x 1.5/2.0 մլ միկրոփորձանոթների համար 1
20. Սառեցվող ցենտրիֆուգ ռոտորով և 15/50 մլ փորձանոթների ադապտորներով 1
21. Օդի բակտերիասպան ռեցիրկուլյատոր 1
22. pH մետր 1
23. Մագնիսական խառնիչ, տաքացվող 1
24. Ջրի կրկնակի թորման համակարգ 1
25. Քարշիչ պահարան 1
26. Կրիոստատ խորը սառեցման համակարգով 1

Չափաբաժին 6 - Բջիջների հաշվիչ և դրանց կենսակայունության անալիզատոր
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Բջիջների հաշվիչ և դրանց կենսակայունության անալիզատոր 1

Չափաբաժին 7 - Բջիջների էլեկտրապորատոր
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Բջիջների էլեկտրապորատոր 1

Չափաբաժին 8 - Սարքավորումներ՝ ստերիլ, ճշգրիտ և թիրախային միկրոներարկումների համար
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Միկրոմանիպուլյատոր դասական և ծրագրավորված ճնշմամբ միկրոինյեկտորների հետ 1
2. Մանրադիտակ ինվերտ, տեսախցիկով, DIC և լուսային դաշտ մանրադիտակում, տաքացվող սեղանիկով 1
3. Հակավիբրացիոն սեղան բջջային միկրոներարկումների համար 1
4. Ստերեոսկոպ մանրադիտակ լամինարային պահարանում տեղադրելու համար 1
5. Օդի լամինարային հոսքով կայարան բջջային միկրոմանիպուլյացիաների իրականացման համար 1

Չափաբաժին 9 - Հոսքային բջջային ցիտոմետր
Հ/հ Նկարագրություն Քանակը՝ հատ
1. Հոսքային բջջային ցիտոմետր 1

Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա փորձառություն/ներգրավված լինի լաբորատոր սարքերի մատակարարման/արտադրման գործում նվազագույնը վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2015 թվականից մինչև հայտի ներկայացումը:
• Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորման մատակարարման/արտադրման ավարտված առնվազն մեկ պայմանագիր, որի արժեքը պետք է լինի ոչ պակաս ներկայացված հայտի արժեքից՝ մեկնարկած 2015 թվականի հունվարի 1-ից և ավարտված հայտի ներկայացման վերջնաժամկետով: Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2017թ., 2018թ., 2019թ.:
• Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2017-2019թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Վերջին երեք տարիների համար (2017-2019թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասինծ մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինպես մեկ, այնպես էլ մեկից ավելի չափաբաժինների համար: Հայտերը կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների:
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը պետք է բավարարի չափաբաժինների համար Հայտում ներկայացված միասնական որակավորման պահանջներին:
3. Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2020 թվականի նոյեմբերի 16-ը՝ ժամը 15:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Մասնակիցը պետք է հստակ նշի այն չափաբաժինները, որոնց համար ներկայացվում է Հայտը և Հայտի ապահովման հայտարարագիրը:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
Հասցեատեր՝ պարոն Կոնստանտին Ենկոյան, պրոռեկտոր
0025, Երևան, Կորյունի 2 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 11 621000(490), +374 11 621000(250)
Էլ. հասցե` marketing.ysmu10@gmail.com
Վեբկայք` www.ysmu.am

Ուշադրություն՝ տարընթերցումների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն փաթեթի ստանդարտ տարբերակը:
 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...