Հայտարարություններ

ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից իրականացվող Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կառուցվածքների սեյսմակայունություն ուսումնական ձեռնարկ-ի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության

10.08.2020

 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը, Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ ծրագրի շրջանակներում նոր լաբորատոր աշխատանքների ձևակերպման, փորձարկման և ուսումնական գործընթացում ներդրման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Խորհրդատուն պետք է ձևակերպի, փորձարկի և ուսումնական գործընթացում ներդնի նոր լաբորատոր աշխատանքները: Ընտրված խորհրդատուն պետք է ներկայացնի շինարարության ոլորտը: Մասնավորապես, ընտրվելու համար
կարող են դիմել` կրթության գործընթացներում ներգրավվածության, կրթական ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ ունեցող մասնագետներ:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՃՇՀԱՀ), «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում իրականացնում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի նպատակն է տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը (կրթություն-գիտություն-բիզնես կապի ամրապնդում), կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը և ԲՈԻՀի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը միտված նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի հիմնումը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելիք լաբորատորիայի աշխատանքների կազմակերպման, համապատասխան տեսական և գործնական հիմքերի ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ ձեռնարկների ու մեթոդական ուղեցույցների մշակումը և այդ նպատակով հինգ համապատասխան ուղղություններով անհատ խորհրդատուների ընտրությունը: Նշված Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել շինարարական կոնստրուկցիաների լաբորատոր սարքավորումներ, արդիականացնել գործող «Շինարարություն» մասնագիտության կրթական ծրագրերը, այդ թվում նաև՝ «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագիրը և մշակել «Կառուցվածքների սեյսմակայունություն ուսումնական ձեռնարկ» (նվազագույնը՝ 100 էջ): Ուսումնական ձեռնարկի մշակումը նախատեսվում է իրականացնել անհատ խորհրդատուի ներգրավման միջոցով: Անհատ խորհրդատուի աշխատանքի նպատակն է
արտասահմանյան գրականության, նորմատիվ փաստաթղթերի ուսումնասիրման, վերլուծության արդյունքների և բուհի կողմից ձեռքբերված փորձասարքերի հնարավորությունների հիման վրա մշակել «Կառուցվածքների սեյսմակայունություն ուսումնական ձեռնարկ»: Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով` 1-ին փուլ՝ 2 ամիս, 2-րդ փուլ՝ 2 ամիս, 3-րդ փուլ՝ 1 ամիս տևողությամբ, որոնց ընթացքում կիրականացվեն ներքոնշյալ աշխատանքները.
1-ԻՆ ՓՈՒԼ
 Իրականացնել սեյսմակայուն շենքերին ներկայացվող հիմնական պահանջների վերաբերյալ արտասահմանյան (նվազագույնը 2 երկրի) գրականության և նորմատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, վերլուծություն, համադրում:
 Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա նախապատրաստել ուսումնական ձեռնարկի կառուցվածքը:
 Իրականացնել ուսումնական ձեռնարկի ներածության մշակում:
 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
 Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք։
 Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
2-ՐԴ ՓՈՒԼ
 Իրականացնել կառուցվածքների սեյսմակայունության վերաբերյալ ուսումնական ձեռնարկի առաջին գլխի մշակում, որտեղ նաև կձևակերպվեն սեյսմակայուն շենքերի հաշվարկի հիմնական դրույթները:
 Իրականացնել կառուցվածքների սեյսմակայունության վերաբերյալ ուսումնական ձեռնարկի երկրորդ գլխի մշակում, որտեղ նաև կձևակերպվեն շենքի հաշվարկի օրինակ ըստ գործող շինարարական նորմերի՝ կիրառելով Лира-САПР համակարգչային փաթեթը:
 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
 Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք:
 Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
3-ՐԴ ՓՈՒԼ
 Իրականացնել կառուցվածքների սեյսմակայունության վերաբերյալ ուսումնական ձեռնարկի երրորդ գլխի մշակում, որտեղ կձևակերպվեն կոնստրուկցիաների հաշվարկներ՝ ըստ առաջին և երկրորդ խումբ սահմանային վիճակների: Կներառվի նաև շենքի կրող համակարգի կոնստրուկտավորում բաժինը:
 «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
 Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք:
 Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է փոփոխվել՝ կախված անհատ խորհրդատուի հետ պայմանագրի կնքման ամսաթվից)
Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
 առաջին փուլ՝ 01.10.2020-30.11.2020
 երկրորդ փուլ՝ 01.12.2020-31.01.2021
 երրորդ փուլ՝ 01.02.2021-28.02.2021
2. Հաշվետվությունների ներկայացում
Անհատ խորհրդատուն յուրաքանչյուր փուլի ավարտից հետո 5 օրյա ժամկետում պետք է ներկայացնի հաշվետվություն դրամաշնորհային Ծրագրի ղեկավարին, որը կհամարվի ընդունված՝ ծրագրի ղեկավարի կողմից ընդունվելու պարագայում: Յուրաքանչյուր փուլի հաշվետվությանը պետք է կցվեն այդ փուլում կազմված համապատասխան փաստաթղթերը։
3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ,
ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ (30 միավոր)

 Բարձրագույն կրթություն ճարտարագիտության (շինարարության ոլորտում), ինչպես նաև առնվազն թեկնածուի գիտական աստիճանի առկայություն:
 Տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման, շինարարական կոնստրուկցիաների նախագծման ոլորտներում նեղ մասնագիտացումը կդիտվի իբրև առավելություն:
 Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (40 միավոր)
 Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը բուհական համակարգում դասավանդման և գիտամանկավարժական գործունեության փորձ:
 Համակարգչային ՝ Microsoft Word, Excel, Internet ծրագրերով աշխատելու հմտություններ:
ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (30 միավոր)
 Ուսումնական ձեռնարկների/ուղեցույցների/ուսումնամեթոդական փաթեթների մշակման փորձ:
 Մասնակցությունը միջազգային այլ ծրագրերի, վերապատրաստումների, փոխանակման և շարժունության ծրագրերի կդիտվի որպես առավելություն:
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս)
«Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:  

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, 

 Կրթությունը և փորձը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամ` ք. Երևան, Վ.Տերյան փող. 105 հասցեով, (էլ. փոստ. info@nuaca.am) մինչև 03.09.2020թ., ժամը 12:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)58-37-73 հեռախոսահամարով:

Նորություններ

14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Արթիկի թիվ 3 ավագ դպրոց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մարզային այցերի համատեքստում սեպտեմբերի 13-ին շրջայց իրականացրեց Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Հիշեցնենք , որ վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 8 ավագ դպրոցներում էլ ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները:Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:... 14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային այցերի համատեքստում շրջայց իրականացրեց ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցում որտեղ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը այսօր իր դռները բացեց 30 սաների առաջ: Հավելենք , որ վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:... 14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արագածոտնի մարզ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին` ուսումնական տարվա մեկնարկին այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքների միջնակարգ դպրոցներ, որոնցում այս տարի բացվել են նոր նախակրթարաններ: Նախարարի առաջին կանգառը Գեղարոտ համայնքն էր: Այս ուսումնական տարվա մեկնարկը , չնայած լի էր դժվարություններով , բայց գեղարոտցիների համար կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Գեղարոտի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել սիրելի սաների առաջ:...