Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կենսաանվտանգության անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

02.03.2020

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը Կրթության բարելավում վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում իրականացնում է «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որի հիմնական նպատակն է արդի պահանջներին համապատասխան կրթագիտական գերազանցության կենտրոնի հիմնումը, որը խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Ծրագրի նպատակները իրականացնելու համար կստեղծվի անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին-լաբորատորիա, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ իրենց գործնական հմտությունների և կարողությունների ուղղությամբ՝ կրթության ընթացքում պահպանելով բիոէթիկական նորմերը:
Կստեղծվի ժամանակակից անասնաբուժական կլինիկա, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև այն հիմք կհանդիսանա ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար՝ գիտական հետազոտություններ անցկացնելու տեսակետից:
Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որտեղ տեղական և հրավիրյալ պրոֆեսորների ու մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն անասնաբուժության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհրդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ: Նախատեսվում է Ծրագրի շրջանակներում ներգրավել Կենսանվտանգության անհատ խորհրդատու՝ ծրագրի շրջանակներում հիմնված կրթագիտական կենտրոնի կլինիկայի կենսանվտանգության ընթացակարգերի մշակման և դասավանդող անձնակազմի վերապատրաստման նպատակով։
ՆՊԱՏԱԿ
Նորաստեղծ անասնաբուժական կլինիկայում աշխատանքների ժամանակ հնարավոր է առաջանան կենսաբանական, ինչպես նաև քիմիական բնույթի վտանգներ, որոնց պատճառով այդ հաստատությունը համարվում է պոտենցիալ վտանգավոր աշխատատեղ: Ուստի, շատ կարևոր է, որպեսզի նվազագույնի հասցվեն աշխատանքի ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերը: Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել կենսանվտանգությանն առնչվող ընթացակարգեր, որոնք ներառում են՝ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառությունը, թափոնների կառավարումը և անցկացնել կենսանվտանգության դասընթաց՝ գիտելիքների ամրապնդման համար:
Ծրագրի շրջանակներում կընտրվի անհատ խորհրդատու, ով իրականացնելու է կենսանվտանգության ընթացակարգերի մշակում անասնաբուժական կլինիկայի համար և դասավանդող անձնակազմի վերապատրաստում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 1 անհատ խորհդատուի ներգրավմամբ, ով իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:
Անհատ խորհրդատուի կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակն է.
Առաջին փուլ

Ուսումնասիրի կենսանվտանգության առկա իրավիճակը:
Ծանոթանա առաջատար միջազգային փորձին:
Ծրագրի պահանջներին համապատասխան մշակի կենսանվտանգության ընթացակարգ(եր) անասնաբուժական կլինիկայի (այդ թվում՝ վիրահատարան) գործունեության համար:
Կազմի կենսանվտանգության ապահովման համար անհրաժեշտ գույքի և նյութերի ցանկ:
Անցկացնի կենսանվտանգության մասին վերապատրաստվող անձնակազմի նախնական գիտելիքների ստուգում։
Կազմի հաշվետվություն և ներկայացնի հաստատման Ծրագրի ղեկավարին։
Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարի անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացվի հաստատման։

Երկրորդ փուլ

Կազմի վերապատրաստման ժամանակացույցը, մշակի անհրաժեշտ մասնագիտական նյութերը և գրականության ցանկը:
Իրականացնի դասավանդող անձնակազմի (մոտ 20 հոգի) ուսուցում կենսանվտանգության թեմայով՝ 1-2 օր:
Վերապատրաստման ավարտին անցկացնի վերապատրաստված անձնակազմի հետուսուցման գիտելիքների ստուգում:
Կազմի հաշվետվություն և ներկայացնի հաստատման Ծրագրի ղեկավարին։
Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարի անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացվի հաստատման։
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)

Խորհրդատուն աշխատանքները կիրականացնի 2 փուլով՝ առաջին փուլ՝ 20 օր, երկրորդ փուլ՝ 10 օր: Խորհրդատուն Ծրագրի առաջին փուլով նախատեսված աշխատանքները կիրականացվեն 2020թ. ապրիլ ամիսների ընթացքում, երկրորդը՝ 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին։
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.
Նշված ծառայության իրականացման համար անհատ խորհրդատուին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջներն ու գնահատման չափանիշներն են.
Կենսանվտանգության անհատ խորհրդատուն պետք է ունենա.
Ընդհանուր որակավորում

բարձրագույն կրթություն անասնաբուժության, բժշկության կամ այլ բնական գիտությունների ոլորտում, վերապատրաստում կենսանվտանգության ոլորտում,
հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
Ընդհանուր փորձառություն՝

համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ,
միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ծրագրերում, ինչպես նաև պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Հատուկ փորձառություն

առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
կենսանվտանգության ոլորտի վերապատրաստման դասընթացների կազմակերպման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ։
ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.

Որակավորման չափանիշը Առավելագույն միավորը
Ընդհանուր որակավորում
– բարձրագույն կրթություն անասնաբուժության, բժշկության կամ այլ բնական գիտությունների ոլորտում, վերապատրաստում կենսանվտանգության ոլորտում,
– հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն, 40
Ընդհանուր փորձառություն՝
– համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ,
– միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ծրագրերում, ինչպես նաև պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն, 20
Հատուկ փորձառություն
– առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
– կենսանվտանգության ոլորտի վերապատրաստման դասընթացների կազմակերպման, գնահատման և ուսուցման մեթոդների մշակման և կիրառման փորձ։ 40
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Կրթությունը և փորձը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Կորյունի 19, 2-րդ հարկ, դեկանատ, կամ էլ. փոստով (s.tsarukyan@anau.am) մինչև ս.թ. մարտի 16-ը, ժամը 15:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37491) 013528:

Դիմումի ձև 

Նորություններ

27.06.2020 Ավագ դպրոցների աշակերտներն այսուհետ կարող են գիտափորձեր կատարել բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցները նոր ուսումնական տարվան ընդառաջ կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի... 25.06.2020 Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքները Հունիսի 25-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն... 22.06.2020 ՀՀ Արարատի մարզի կրթական հաստատություններում ընթանում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիսի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Արարատի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...