Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի մշակման համար «Բանավոր համընթաց թարգմանություն», «Մասնագիտական գործունեություն և մասնագիտական էթիկա» կառուցամասերի համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

12.02.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԵՊԼՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 3 անհատ խորհրդատուների ներգրավմամբ, որոնք կկազմեն աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբում ներգրավված յուրքանաչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականություների իր շրջանակը: Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ «Բանավոր համընթաց թարգմանություն», «Մասնագիտական գործունեություն և մասնագիտական էթիկա» կառուցամասերի համար պատասխանատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ
- Պատշաճ կերպով կատարել աշխատանքային խմբի աշխատանքային ծրագրով նախատեսված գործողություններ սահմանված ժամկետներում, մասնակցել խմբի հանդիպումներին,
- Ուսումնասիրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին մշակել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքները՝ հաշվի առնելով այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները,
- Քննարկել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագիծը գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող համընթաց թարգմանիչների, այլ շահակիցների հետ,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին վերանայել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագիծը և պատրաստել վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով շահակիցների առաջարկությունները և դիտողությունները,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին որոշարկել կոմպետենցիաների վրա հիմնված, մոդուլային կառուցվածքով ուսումնական պլանի կազմման համար կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեթոդաբանությունը,
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա, աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին ուրվագծել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի ուսումնական պլանը, ինչպես նաև մոդուլների և (կամ) դասընթացների ցանկը,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին համադրել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը ՄԿԾ-ով ուումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայում,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին գնահատել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարկագիտական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ
- Մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի՝ «Բանավոր համընթաց թարգմանություն», «Մասնագիտական գործունեություն և մասնագիտական էթիկա» կառուցամասերի մոդուլների մեթոդական հենքը նկարագրող ուղեցույց,
- Մշակել վերոնշյալ կառուցամասերի մոդուլները,
- Ըստ անհրաժեշտության բարելավել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի ներկայացված բենչմարքինգի արդյունքների և համապատասխան առաջարկությունների,
- Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի և մագիստրոսական թեզի պահանջները։
- Մշակված մոդուլները ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարկագիտական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Համակարգող խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
• առաջին փուլ՝ 2020թ. մարտ – մայիս (3 ամիս)
• երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - նոյեմբեր (5 ամիս)

Որակավորման նվազագույն պահանջներն ու գնահատման չափանիշները.
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.

Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 7 տարվա դասավանդման փորձ բուհում,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ։ 30
Հատուկ փորձառություն՝
- լեզվաբանական և թարգմանական կրթական ծրագրի և (կամ) դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- համընթաց թարգմանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտվի առավելություն:
- Համընթաց թարգմանության փորձը կդիտվի առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. փետրվարի 10-ը, ժամը 17:30 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:


 
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...