Հայտարարություններ

Հետաքրքրվածության հայտ ներկայացնելու հրավեր

04.10.2019

Հայաստանի Հանրապետություն
<<Կրթության բարելավում>> ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182
Առաջադրանքի անվանումը. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔԻ Մ. ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հղում՝ ԳՊ-ի տող 1.2.16 «Խորհրդատվության էջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությունը:

Ծառայությունները նախատեսվում է մատուցել 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում:

Ընտրված կազմակերպությունը ի թիվս այլ առաջադրանքների, պետք է իրականացնի հետևյալ հիմնական գործողությունները.
Ա. Տեխնիկական հսկողության պարտականությունները
Պահանջվում է խորհրդատու թիմի բավարար ներկայությունը ամեն շինարարական հրապարակում։ Թիմը պետք է ունենա ղեկավար, որը պատասխանատու է ընդհանուր տեխնիկական հսկողության աշխատանքների համար բոլոր շինարարական հրապարակներում։ Յուրաքանչյուր շինարարական հրապարակում պետք է կցվեն տեխնիկական հսկիչների խմբեր: Յուրաքանչյուր խմբից նշանակված շինարարական Խորհրդատուն պատասխանատու է, որ կապալառուի (ների)՝
• Օգտագործվող շինարարական նյութերը համապատասխան լինեն պահանջվող բնութագրերի հետ։
• իրական կատարվող աշխատանքները համապատասխան լինեն նախագծերի, քանակների և բնութագրերի հետ։
• Կատարվող աշխատանքները համապատասխան լինեն ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված աշխատանքների կառավարման սկզբունքներին։
• նյութերը, որոնք օգտագործվում են թաքնված աշխատանքներում և դրանց ծավալները համապատասխան լինեն նախագծի պահանջներին:
Բ. Խորհրդատուի պարտավորությունները
Ստորև ներկայացված են խորհրդատուի մանրամասն պարտավորությունները տեխնիկական հսկողության իրականացման ընթացքում:
• շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով, խորհրդատուն պետք է ստեղծի փորձառու մասնագետների թիմ, որը պետք է ունենա նմանատիպ աշխատանքների իրականացման համար պահանջվող փորձ և հմտություններ:
• Խորհրդատուն պետք է կազմակերպի շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն ինչպես Երևանում, այնպես էլ այն մարզերում, որտեղ գտնվում են ընտրված հիմնանորոգվող դպրոցները:
• Տեխնիկական հսկողություն իրականացնող թիմը պետք է ունենա ղեկավար, ով պետք է հանդես գա որպես տեխնիկական հսկողության պատասխանատու անձ բոլոր շինարարական հրապարակների համար։ Յուրաքանչյուր շինարարական հրապարակում խումբը պետք է ներգրավված լինի տեխնիկական հսկիչներով, ովքեր կապահովեն իրենց մշտական ներկայությունը շինարարական հրապարակում և պատասխանատու կլինեն տեղում տեխնիկական հսկողություն իրականացնելու համար։
• Տեխնիկական հսկողություն իրականացնող խումբը պետք է հատուկ ուշադրություն ցուցաբերի աշխատանքների համապատասխանությանը ՀՀ –ում գործող շինարարության ոլորտի անվտանգության կանոններին և նորմերին ու այն պայմաններին, որոնք պահանջվում են պայմանագրով:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն վկայելու անհրաժեշտ ծառայությունները պատշաճ կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայության վերաբերյալ:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը
Հիմնանորոգման/շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման համար վավեր լիցենզիա:
Հիմնանորոգման/շինարարության համապատասխան ոլորտի առնվազն հինգ (5) տարվա աշխատանքային փորձ:

- Կազմակերպության հատուկ փորձը
Պետական շինարարական ենթակառուցվածքների հետ կապված նախագծերում նախկին ներգրավվածությունը կդիտվի որպես առավելություն;
Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերության կողմից իրականացված լինեն առնվազն երկու նմանատիպ պայմանագրեր:

- Հիմնական անձնակազմի ընդհանուր որակավորում
Տեխնիկական հսկողության թիմը պետք է իր կազմում ունենա (չսահմանափակվի),
- Թիմի ղեկավար
- Ճարտարագետ/շինարար
- Ճարտարագետ /էլեկտրիկ
- Ջրամատակարարման և կոյուղու ճարտարագետ
- Ջերմաէներգետիկ

Թիմի ղեկավարը պետք է ունենա.
- Ճարտարագիտության, հիմնանորոգման/ շինարարության կառավարման եւ այլ ոլորտներում զգալի նախկին փորձառություն
- Հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ;
- Դպրոցների նախագծման եւ հիմնանորոգման/ շինարարական աշխատանքներում կիրառելի տեղական եւ միջազգային տեխնիկական ստանդարտների իմացություն;
- Հիմնանորոգման/ շինարարական մեթոդների եւ անվտանգության նորմերի վերաբերյալ գերազանց գիտելիքներ:

Յուրաքանչյուր ճարտարագետ պետք է ունենա.
- Պաշտոնին համապատասխան բարձրագույն կրթություն;
- Համապատասխան ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Համապատասխան ոլորտին վերաբերող տեղական եւ տեխնիկական ստանդարտների իմացություն:
Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության(CQ) եղանակով` ՀԲ Խորհրդատուների ուղեցույցի համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ բոլոր աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն՝ մինչև 2019թ. հոկտեմբերի 21-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
Էլ. Փոստ. info@cfep.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (65) – 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Գրիգոր Բաղդասարյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով:

 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...