Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուների ընտրության մրցույթի 2019թ. հուլիսի 18-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

27.09.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարել է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն <<Օտար լեզուներ>> աշխատանքային խմբում:
Խմբում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ` մշակելու անգլերեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար ենթաոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
Աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
3. Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
4. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:
5. Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
6. Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:
7. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
8. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
9. Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:
10. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
11. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հոկտեմբերի 4, 2019թ., ժամը 17:00-ն:
Այն թեկնածուները, որոնք դիմել են 2019թ. նախորդ ամիսներին հայտարարված վերոնշյալ խորհրդատվական ծառայության համար, կարող են կրկնակի չդիմել, նրանց հայտերը կդիտարկվեն նաև սույն մրցույթի շրջանակներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

19.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30... 19.09.2020 Հինգ նոր նախակրթարան Գեղարքունիքի մարզում Սեպտեմբերի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ:Վերին գետաշենցիների համար այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում... 19.09.2020 Աշխատանքային այց Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց Սեպտեմբերի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-ի հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 23 ամիս: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ...