Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր

05.09.2019

Հայաստանի Հանրապետություն
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM

Պայմանագրի անվանումը՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ

Հղման #: EIP PW-05/2019:

1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. EIP PW-05/2019 պայմանագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար:

Հիմնական որակավորման չափանիշները
• Վերջին երեք տարիների ընթացքում (2016-2018) միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի առնվազն 3.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:
• Ֆինանսական միջոցներ առնվազն 400000 ԱՄՆ դոլարին համարժեք հանած մրցույթի մասնակցի ընթացիկ պայմանագրերի գծով պարտավորությունները 18 ամսվա համար:
Արտարժութային ֆինանսական միջոցները կգնահատվեն մրցույթի բացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքի համաձայն:
• Մեկնարկած 2014թ.-ից և ավարտված մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, հայտատուն որպես գլխավոր կապալառու, համատեղ ձեռնարկման անդամ կամ ենթակապալառու պետք է ունենա առնվազն 2 նմանատիպ* աշխատանքների կատարման պայմանագիր` յուրաքանչյուրի ծավալն առնվազն հայտի արժեքի 80%-ի չափով:
* Նմանատիպ աշխատանքները համարվում են ֆիզիկական ծավալի, բարդության, մեթոդների/տեխնոլոգիայի և/կամ այլ հատկանիշներով, նկարագրված մրցութային փաստաթղթերում:

3. Մրցույթը անց է կացվելու Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային Բանկի ուղեցույցներում` <<Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ապրանքների, աշխատանքներիև ոչ խորհրդատվական ծառայությունների գնում ԶՎՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում>>, հունվար 2011 (“Գնումների ուղեցույցներ”): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակրգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2019թ. հոկտեմբերի 04 -ը, ժամը 12.00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով(կից կարող եք ներբեռնել մրցույթային փաստաթղթերը):

7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am
 

Նորություններ

21.01.2020 «Կրթական ծրագրերի կենտրոնը›› տրամադրել է 387 տեսացրիչներ մարզային դպրոցներին «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումներին զուգընթաց 2019 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը ՀՀ մարզային դպրոցներում իրականացրել է համակարգչային սարքավորումների թարմացումներ: Վերապատրաստված ուսուցիչների ձեռք բերած գիտելիքների օգտագործումը... 15.01.2020 Կարիքների գնահատում ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 13.01.2020 Ընթացքում են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները Հունվարի 10-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ...