Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. հունիսի 27-ին հայտարարված «Օտար լեզուներ» աշխատանքային խմբի ղեկավարի ընտրության մրցույթի հայտարարության ժամկետի երկարացում

18.07.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուն կղեկավարի <<Օտար լեզուներ>> աշխատանքային խմբի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Ներգրավել հանրակրթական պետական չափորոշչի վերանայմանը, որը կընդգրկի հետևյալ գործողությունները՝
• Ուսումնասիրել ներկայումս գործող հանրակրթական պետական չափորոշիչը, ազգային կրթակարգը, ներառական կրթության չափորոշիչները, այլ փաստաթղթեր,
• Պարզաբանել հանրակրթության առջև ծառացած հիմնախնդիրները կապված չափորոշիչների և առարկայական ծրագրերի հետ,
• Ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը` ներառելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
3. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին,
4. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը,
5. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները,
6. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին,
7. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը,
8. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը,
9. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին,
10. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար,
11. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը
12. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը,
13. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները,
14. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին,
15. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում,
16. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հուլիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպչի հմտություններ
- գերազանց հաղորդակցելու, ներկայացնելու և բանակցելու հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- Կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հուլիսի 29, 2019թ., ժամը 12:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

13.08.2019 Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով... 09.08.2019 ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Արմավիրի մարզի Դողս և Նոր Կեսարիա համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված... 08.08.2019 ՀՀ Շիրակի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...