Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուի ընտրության մրցույթի 2019թ. ապրիլի 19-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

24.05.2019

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուն կղեկավարի ‹‹Լեզուներ›› աշխատանքային խմբերի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության ապրիլի 8-ի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (հուլիսի 7-ի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը:
• Ազգային կրթակարգի նախագիծը:
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը:
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները:
2. Ներգրավել հանրակրթական պետական չափորոշչի վերանայմանը, որը կընդգրկի հետևյալ գործողությունները՝
Առաջադրանք 1 (մայիս 10 - 22)
• Ուսումնասիրել ներկայումս գործող հանրակրթական պետական չափորոշիչը, ազգային կրթակարգը, ներառական կրթության չափորոշիչները, այլ փաստաթղթեր:
• Պարզաբանել հանրակրթության առջև ծառացած հիմնախնդիրները կապված չափորոշիչների և առարկայական ծրագրերի հետ:
• Պատրաստել առարկայացանկի, հենքային ուսումնական պլանի և ուսումնառության վերջնարդյունքների նախնական տարբերակ:
Առաջադրանք 2 (մայիս 22 - 25)
• Մասնակցել հանրակրթության պետական չափորոշիչներին և ծրագրերին նվիրված սեմինարին, որին մասնակցելու են ուսումնական ծրագրերի մասնագետներ, միջազգային փորձագետներ, կրթական քաղաքականություն մշակողներ և այլ մասնագետներ:
• Ակտիվորեն ներգրավել աշխատախմբերում.
- քննարկել և մշակել hանրակրթության պետական չափորոշիչների տարբեր բաղադրիչները` ներառյալ առարկայական ծրագրերի կազմման ձևաչափը և սկզբունքները, միջազգայնորեն ընդունված չափանիշները,
- սերտորեն աշխատել միջազգային փորձագետների հետ,
- ներկայացնել առաջադրանք 1-ի շրջանակներում կատարված աշխատանքը,
- նախապատրաստել հանրակրթության պետական չափորոշչի նախագծի ընդհանուր նկարագիրը:
Առաջադրանք 3 (մայիսի 26 – հուլիսի 30)
• Ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը` ներառելով բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
3. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին:
4. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը:
5. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները:
6. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին:
7. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը:
8. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
9. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին:
10. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար:
11. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը:
12. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
13. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները:
14. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին:
15. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
16. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. մայիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպիչի հմտութուններ
- գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցման հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (cfep@arminco.com) մինչև հունիսի 7, 2019թ., ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:

 

 

Նորություններ

17.09.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակազմը կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները:«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի աշխատակազմը շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգման է ենթարկվել և կահավորման փուլում է նաև կրթական այս... 13.09.2019 Հանրակրթության վերանայված չափորոշիչները փորձնական կներդրվեն 2020-ին ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։2020 թվականի սեպտեմբերին փոփոխված չափորոշիչները փորձնական կներդրվեն մարզերից մեկում։Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները,... 06.09.2019 Նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանի բացմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյան, Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Շիրակի մարզի կրթօջախում միջոցառման մասնակիցներին...