Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ՀՀ բուհերի դրամաշնորհային հայտերի գնահատման տեղական ֆունկցիոնալ փորձագետի ընտրության մրցույթի հայտարարություն

02.04.2019

Տեղական ֆունկցիոնալ փորձագետի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: Ներկայումս մեկնարկում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ իրականացման երկրորդ հիմնական շրջափուլը:
Բուհերի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտերի գնահատման համար նախատեսվում է կազմել հայտերի գնահատման հանձնաժողով (ՀԳՀ): ՀԳՀ-ում բուհերի կողմից ներկայացված յուրաքանչյուր դրամաշնորհային հայտի գնահատման նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում ընդգրկվելու են 3-ական փորձագետ: Աշխատանքային խմբում ընդգրկվում են ներկայացված հայտի ուղղության/ոլորտային թեմատիկ փորձագետներ և ֆունկցիոնալ փորձագետներ:

Փորձագետների աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.

1. Իրականացնել հայտի գնահատումը՝ համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ի (http://www.cfep.am/hy/announcements/item/2019/01/14/3873/) հետևյալ կարգով.
• Ներկայացրած Ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին: Նախքան ծրագրային հայտի մշակումը, յուրաքանչյուր հաստատություն պետք է որոշի իր առաջնահերթ կարիքները և ծրագրային ուղղությունները: Դրանք պետք է արտահայտված լինեն բուհի ռազմավարական ծրագրում: Ծրագրային հայտերը պետք է՝
­ համահունչ լինեն հաստատության նպատակներին, խնդիրներին և զարգացման ռազմավարական ուղղություններին,
­ համահունչ լինեն նպատակներին, խնդիրներին և առաջնահերթություններին, որոնք սահմանվում են տվյալ շրջափուլի համար ՆՄՀ ՀԽ-ի կողմից
• Դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորումը և համապատասխանությունը նպատակին (Հաստատությունները պետք է հիմնավորեն բավարար կարողությունների և ռեսուրսների առկայությունը ծրագրի հաջող իրականացման համար): Ծրագրային հայտերում պետք է ներկայացվեն աշխատակազմի նախատեսվող անդամները` փոխլրացնող որակավորումներով, փորձառությամբ ու հմտություններով և նշելով դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ ծրագրային հայտում պետք է ներկայացվի աշխատակազմի անդամների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը: Դրամաշնորհային հայտով ներկայացված աշխատակազմի անդամների փոփոխությունը ծրագրի հաստատումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում չի թույլատրվում` բացառությամբ ծրագրի հաստատումից հետո առաջացած անհաղթահարելի օբյեկտիվ հանգամանքների: Աշխատակազմի անդամները ծրագրի իրականացման ընթացքում իրենց հասանելիությունը պետք է հավաստեն հայտի փաթեթում ներկայացված անձնական թերթիկներում: Տարաձայնությունների առկայության պարագայում վերջնական որոշումը կայացնում է ՆՄՀ համակարգող խորհուրդը:
• Ծրագրի բովանդակությունը. Հաստատությունները պետք է ներկայացնեն ծրագրի հիմնախնդրի ռազմավարական վերլուծություն և հիմնավորում, ինչպես նաև ծրագրի իրականացման մեթոդաբանությունը: Հայտին կից պետք է ներկայացվի նաև ծրագրի իրականացման պլան, մոնիտորինգի և գնահատման պլանը, ինչպես նաև գնումների պլանը: Հիմնախնդրի վերլուծությունը պետք է ներառի ոլորտի վիճակագրական տվյալների, առկա միտումների ներկայացում, անդրադարձ այդ խնդրի առնչությամբ առկա այլ ծրագրերին և նախաձեռնություններին, առաջարկվող ծրագրի անհրաժեշտության հիմնավորում` նշելով այն բացերը, որոնք չեն հասցեագրվում եղած այլ ծրագրերի և նախաձեռնությունների կողմից: Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը պետք է ցույց տա այն իրատեսական և ծախսարդյունավետ քայլերի շարքը, որոնց արդյունքում սահմանված հիմնախնդիրը կլուծվի:
• Ակնկալվող արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է համարժեք լինեն նախատեսված ծախսերին: Պետք է նաև ներկայացվի ծրագրի արդյունքների տարածման պլանը, ինչը կերաշխավորի ծրագրի ազդեցությունը ինչպես ծրագրի իրականացման ժամանակ, այնպես էլ ծրագրի ավարտից հետո: Արդյունքների տարածման պլանը պետք է ներառի ծրագրի ընթացքում ստեղծված արդյունքների պահպանման հարցը, ինչպես օրինակ ստեղծվող լաբորատորիաների տարեկան պահպանման և ծախսանյութերով պարբերական համալրման հարցերը, հնարավոր համագործակցության շրջանակը և նախատեսվող պայմանագրերը/հուշագրերը, բուհի համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից ծրագրի ընթացքում ստեղծված հնարավորությունները և դրանց օգտագործման ուղղություններն ու եղանակները: Այսպիսով, ծրագրային հայտերը պետք է՝
­ հիմնավորեն ծրագրի նորարարական բնույթը և ներկայացնեն ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները,
­ ներկայացնեն ծրագրի ավարտից հետո ծրագրի ազդեցության շարունակման գործողությունների պլան,
­ ներկայացնեն ծրագրի արդյունքների տարածման պլանը:
• Ծախսերի արդյունավետությունը – Հաստատությունները պետք է հիմնավորեն նախահաշվի և ծրագրով նախատեսված գործողությունների համադրելիությունը: Այլ ենթաչափանիշներ են համաֆինանսավորման չափը և ծրագրով նախատեսված ապրանքների/ծառայությունների/վերապատրաստման պատշաճ և հիմնավորված նախահաշվային արժեքի հաշվարկը: Յուրաքանչյուր ապրանքի/ծառայության/ վերապատրաստման համար պետք է հստակ ներկայացվի դրա կապը ծրագրի նպատակի և խնդիրների հետ, ընդ որում, հիմնավորելով ոչ միայն նշված ապրանքի/ծառայության/ վերապատրաստման անհրաժեշտությունը, այլ նաև բյուջեում նշված քանակները/ծավալները: Ծախսերի արդյունավետությունը գնահատման ժամանակ էական դեր ունի նախահաշվային արժեքի իրատեսականության գնահատումը, այդ թվում, թե ինչքանով է այդ արժեքը ներառում հնարավոր հարկերը, պարտադիր վճարները և այլ անհրաժեշտ ծախսերը:
• Գործընկերների որակավորումները և համապատասխանությունը նպատակին (միայն կոնսորցիում ծրագրերի համար) - Ծրագրային հայտերում պետք է նկարագրվեն գործընկերների փոխլրացնող որակավորումները, փորձառությունն ու հմտությունները և դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ ծրագրային հայտում պետք է ներկայացվի գործընկերների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը:
2. ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի յուրաքանչյուր հայտը՝ համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ում ներկայացված գնահատման համակարգի:
3. ՀԳՀ փորձագետը պետք է հավաստիացնի գնահատման գործընթացի ընթացքում որևէ անձնական շահի բացակայությունը:
4. ՀԳՀ փորձագետը պետք է պատրաստի և Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ներկայացնի գնահատման արդյունքները, գրավոր անհատական եզրակացություն յուրաքանչյուր գնահատված հայտի համար՝ անհրաժեշտության դեպքում ներառելով ծրագրային հայտերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ:
5. ՀԳՀ փորձագետը, ըստ անհրաժեշտության, պետք է ներկա լինի ՆՄՀ Համակարգող խորհրդի այն նիստերին, որոնք կապված են ՆՄՀ շրջանակներում ֆինանսավորման ենթակա ծրագրային հայտերի վերաբերյալ որոշումների կայացմանը և ՆՄՀ Համակարգող խորհրդին ներկայացնի լրացուցիչ մեկնաբանություններ՝ ըստ անհրաժեշտության:
6. ՀԳՀ փորձագետը պետք է ներկայացնի հատուկ գրավոր կարծիք ԿԾԿ ԾԻԳ, եթե անհամաձայնություն ունի Համակարգող խորհրդի կողմից կայացված որոշման արդյունքների վերաբերյալ:

Տեղական ֆունկցիոնալ փորձագետին ներկայացվող նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ այլ համապատասխան ոլորտում,
-Անգլերենի իմացություն:
Ընդհանուր աշխատանքային փորձը (առավելագույնը 30 միավոր)
-Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության կամ այլ համապատասխան ոլորտում, որից առնվազն երկու տարին` կրթության ոլորտում,
-ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը առաջադրանքին (առավելագույնը 40 միավոր)
-ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ծրագրային հայտերի գնահատման փորձ,
-Ծրագրի նախագծման և իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

ՀԳՀ փորձագետների աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2019 թ. մայիս ամսվա ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. ապրիլի 16-ը, ժամը 17:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50, 51)
E-mail: info@cfep.am, cfep@arminco.com
Կայքի հասցե՝ www.cfep.am


 

Նորություններ

19.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հուլիսի 15ից 20-ը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի և Կոտայքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի... 12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման...