Հայտարարություններ

Հայտահրավեր (հայտարարության ժամկետի երկարաձգում)

28.06.2018

Հայաստանի Հանրապետություն
<<Կրթության բարելավում>> ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182

Առաջադրանքի անվանումը. «Կրթական տեխնոլոգիաների ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ

Հղում՝ ԳՊ-ի տող 1.3.2 «Խորհրդատվության էջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ:
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
Փուլ 1 (Տևողությունը 3 ամիս)
• Ուսումնասիրել գործող կենտրոնական կապի հանգույցը և վերանայել առկա տեղեկատվական համակարգերը` ԿՏԱԿԻ նոր գործառույթների իրականացման նպատակով կարիքների գնահատման համար
• Ուսումնասիրել ԿՏԱԿ-ի նոր գրասենյակում սերվերային սենյակի և աշխատանքային տարածքների ընտրության արդյունավետությունը, ինչպես նաև օպտիկական մալուխների անցկացման հնարավորությունը:
• Մշակել նոր տվյալների մշակման կենտրոնի (Data center) նախագիծ` ԿՏԱԿ-ի գործող և նոր գործառույթներին համապատասխան:
• Մշակել մանրամասն տեխնիկական առաջադրանք անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով:
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման գործընթացի իրականացմանը:
Փուլ 2(Տևողությունը 1 ամիս)
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման նպատակով ընտրված մատակարարի հետ կնքված պայմանագրի իրականացմանը:
• Նոր տվյալների մշակման կենտրոնում ձեռքբերված սարքավորումների տեղադրում և գործարկում:
• Համակարգի թեստավորում:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը– առավելագույնը 30 միավոր
Տվյալների մշակման համակարգերի տեխնիկական պահանջների մշակման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Կազմակերպության հատուկ փորձը - առավելագույնը 40 միավոր
Տվյալների մշակման կենտրոնների նախագծման, տեղակայման, գործարկման և կառավարման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Աշխատակազմի որակավորում և հմտություններ - առավելագույնը 30 միավոր
Աշխատակազմում պետք է լինի.
- նվազագույնը 1 մասնագետ, որն ունի Cisco Certified Network Associate (CCNA) որակավորում (հավաստագիրը ներկայացնել),
- նվազագույնը 1 մասնագետ, որն ունի IT Security Certification որակավորում(հավաստագիրը ներկայացնել):
Հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցի 1.9 կետին` «Խորհրդատուների ընտրություն և նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքում ՎԶԵԲ-ի վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի Փոխառուների կողմից հունվար 2011թ. («Խորհրդատուների ուղեցույցներ»), որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը՝ շահերի բախման վերաբերյալ:
Կազմակերպությունը կընտրվի կազմակերպության որակավորման հիման վրա ընտրության(CQ) եղանակով` Խորհրդատուների ուղեցույցի համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև նշված հասցեով՝ բոլոր աշխատանքային օրերին՝ հետևյալ ժամերին 11:00 - 13:00 և 14:00 - 17:00 :
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝մինչև 2018թ.-ի հուլիսի 9-ը ներառյալ, (առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով) մինչև 17:00 տեղական ժամանակով, հետևյալ հասցեով.
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ
ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 , 0070, Հայաստան
Էլ. Փոստ. info@cfep.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել վերը նշված էլեկտրոնային փոստով կամ զանգահարել`
(+37410) 57-56-90 (63) – ՏՀՏ ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանին
(+37410) 57-56-90 (27) – գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանին
հեռախոսահամարներով:

 

Նորություններ

20.02.2019 Խթանման աշխատանքներ ՀՀ մարզերի կրթական հաստատություններում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ վեց մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 16.02.2019 Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի› մեկնարկը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ... 14.02.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ 2017 թվականին կազմակերպվել էր <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, որն ամփոփվել էր 2018-ի առաջին եռամսյակում: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր տարածքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է շուրջ...