Հայտարարություններ

Հայտահրավեր ՀՀ Կրթության բարելավում ծրագիր

28.02.2018

 Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM
ՄԶԸ Փոխառություն No. 5387-AM
ՄՄԳ՝ ASIPCS-ICB-2/2018

1. Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) ստացել է վարկ, և նախատեսվում է, որ այդ վարկային գումարի մի մասն օգտագործվելու է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների մատակարարման պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։
2. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի համար ստորև ներկայացված լաբորատոր սարքավորումներ մատակարարելու համար:
Ապրանքների մանրամասն նկարագրությունն ու տեխնիկական պահանջները տրված են Մրցութային փաթեթի Բաժին VII-ում:
Ապրանքների համառոտ նկարագիր՝ քանակ, առաքման վայր.
# Նկարագրություն Քանակը
1. Էլեկտրասրտագրիչ /ԷՍԳ/ 1 հատ
2. Կինեմատիկ բիոմեխանիկական հետազոտական համակարգ (ներառյալ ծրագրային ապահովումը) 1 համալիր
3. Սրտաշնչառական բեռնվածության ախտորոշման ստացիոնար համակարգ (ներառյալ ծրագրային ապահովումը և հարակից սարքավորումները) 1 հատ

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, 0070, Ալեք Մանուկյան 11:
Որակավորված համարվելու համար հայտողը պետք է ցույց տա ֆինանսական վիճակի կայունություն և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ առաջարկվող պայմանագրի պահանջները բավարարելու համար: Մասնավորապես, վերջին երեք տարիների համար աուդիտի կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորների կողմից տրված եզրակացությունների հիման վրա, ապահովելով, որ՝
(i) միջին տարեկան շրջանառությունը վերջին երեք տարիների համար առնվազն պետք է լինի համարժեք հայտի արժեքին.
(ii) վերջին երեք տարիների ընդհանուր ակտիվների հարաբերությունն ընդհանուր պարտավորություններին (առանց կապիտալի) պետք է լինի 1-ից մեծ.
Մասնակիցը պետք է ներկայացնի վավերական ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն համապատասխանում է հետեւյալ պահանջներին.
ա) լինի իրավաբանորեն գրանցված կազմակերպություն.
բ) ներգրավված լինի սարքավորումների մատակարարման ոլորտում առնվազն 5 տարի ժամկետով (սկսած 2013թ. հունվարից).
գ) վերջին 5 տարիների ընթացքում (սկսած 2013թ. հունվարից) հաջողությամբ իրականացրած լինի սարքավորումների մատակարարման առնվազն 2 պայմանագիր, յուրաքանչյուրը` առնվազն ներկայացված հայտի արժեքի չափով:
Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող ապրանքների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են Մրցութային փաթեթի Բաժին VII-ում պահանջվող տեխնիկական չափանիշներին:
3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։
4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 9։00-ից - 15։00-ը (տեղական ժամանակով) ստորև բերված հասցեով։
5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից, գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 29000 ՀՀ դրամ։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.
Ստացող - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ,
«Արարատբանկ» ՓԲԸ
հ/հ 1510022984960100,
SWIFT code - ARMCAM 22
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով՝ մինչև 2018թ. Ապրիլի 16-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, 2018թ. Ապրիլի 16-ին, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
8. Հասցե` Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 11
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտ» 213 սենյակ
Հեռախոս` (+37493) 543360
Ֆաքս՝ (+37441) 554104
Էլ. փոստ՝ qad@asipc.am
Վեբ կայք՝ www.asipc.am

 

Նորություններ

12.12.2018 Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազա ՆՄՀ դրամաշնորհով Դեկտեմբերին 12-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի պաշտոնական բացումը: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Գինեգործական կրթության... 23.11.2018 Նոր նախակրթարան Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում   Նոյեմբերի 19-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նորաստեղծ նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի... 20.11.2018 «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Նոյեմբերի 19-ից ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հիշեցնենք , որ հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի...