Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> 1.2 ենթաբաղադրիչի` ավագ դպրոցի մասնագետի/ինժեների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

23.10.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» 1.2 ենթաբաղադրիչի` ավագ դպրոցի մասնագետ/ինժեներ:

Թափուր հաստիքի անակը - մեկ

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. Աջակցել ենթաբաղադրիչի աշխատանքային պլանի, տարեկան բյուջեի և ժամանակացույցերի, տարեկան հաշվետվությունների մշակմանն ու կազմմանը, ինչպես նաև ենթաբաղադրիչի գործողությունների իրականացման կազմակերպմանը,
2. Համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում վերանորոգման աշխատանքները,
3. Հավաքել և վերլուծել տվյալները ըստ մարզերի և ավագ դպրոցների,
4. Վերանայել կատարված աշխատանքները հիմնվելով նախագծային փաստաթղթերի վրա համագործակցելով տեխնիկական հսկիչների և շինարարական կազմակերպությունների հետ,
5. Հաստատել կատարողական ակտերը և աշխատանքների ընդունումը,
6. Կարգավորել դպրոցներում վերանորոգման աշխատանքների, նախագծերի և ծախսերի նախահաշիվների հետ կապված բոլոր խնդիրները,
7. Սերտորեն համագործակցել կապալառուների, շինարարական կազմակերպությունների և պետական հաստատություննրի հետ, որոնք առնչվում են շինարարական աշխատանքների հետ,
8. Մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում բոլոր պայմանագրերի պատրաստմանը, ինչպես նաև դրանց ժամանակին և լրիվ իրականացմանն ու արդյունքների գնահատմանը,
9. Ստուգել խորհրդատուների կողմից պատրաստված բոլոր հաշվետվությունները, կատարել դիտողություններ և առաջարկներ դրանց բարելավման համար,
10. Մասնակցել ՀՀ ԿԳՆ-ի կամ պետական այլ կառույցների կողմից կազմակերպված հանդիպումներին կապված ենթաբաղադրիչի խնդիրների հետ,
11. Համակարգել ենթաբաղադրիչի գործողությունների մշտադիտարկումը և գնահատումը,
12. Մշակել մոնիտորինգի պլանը կախված շինարարության և շինարարական վայրեր այցելությունների ժամանակացույցից,
13. Իրականացնել կանոնավոր այցեր շինարարական վայրեր և յուրաքանչյուր այցի ընթացքում ավարտել դպրոցի շրջակա միջավայրի թղթիկը օգտվելով Բնապահպանական և սոցիալական շրջանակային փաստաթղթում առկա ձևաչափից և պատրաստել լուսանկարչական փաստաթղթեր:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան համապատասխան ոլորտում,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
3. հիմնական աշխատանքային փորձը պետք է լինի ճարտարագիտության, շինարարության վերահսկողության ոլորտներում,
4. աշխատանքային փորձ հանրային շենքերի ենթակառուցվածքների հետ կապված ծրագրերում,
5. դպրոցի ենթակառուցվածքի առանձնահատկությունների իմացություն,
6. դպրոցներում իրականացվող նախագծային և շինարարական աշխատանքների համար կիրառվող ազգային և միջազգային ստանդարտների իմացություն,
7. համակարգչի կավ իմացություն` MS Word, MS Excel, MS Project, MS Power Point,
8. հաղորդակցման հմտություն և տարբեր շահառու խմբերի հետ աշխատելու ունակություն,
9. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի նոյեմբերի 15-ը:
Դիմումի ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:
 

Նորություններ

17.09.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակազմը կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները:«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի աշխատակազմը շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգման է ենթարկվել և կահավորման փուլում է նաև կրթական այս... 13.09.2019 Հանրակրթության վերանայված չափորոշիչները փորձնական կներդրվեն 2020-ին ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։2020 թվականի սեպտեմբերին փոփոխված չափորոշիչները փորձնական կներդրվեն մարզերից մեկում։Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները,... 06.09.2019 Նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանի բացմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյան, Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Շիրակի մարզի կրթօջախում միջոցառման մասնակիցներին...