Հայտարարություններ

ՀԱՅՏԱՀՐԱՎԵՐ ՀՀ Կրթության բարելավում ծրագիր «Երևանի Մ. Հերացուանվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ Ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի մատակարարում

15.06.2017

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No.  8342-AM
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM

ՄՄԳ - 1/2017-ԵՊԲՀ

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ կնքված համաձայնագրերի ներքո, և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջև 2015թ դեկտեմբերի 24-ին կնքված 2/15-CIF պայմանագրի շրջանակներում նախատեսվում է ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի ձեռքբերում։
2. «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի համար ստոմատոլոգիական վարժասարքեր և ծախսանյութեր մատակարարելու համար` ըստ ստորև նշված խմբաքանակի։

ՄՄԳ- 1/2017-ԵՊԲՀ
Առարկա
N Ապրանքների սեղմ նկարագրություն Քանակ Վերջնական առաքման վայր Առաքման ժամկետները


1 Ստոմատոլոգիական վարժասարքեր և ծախսանյութեր. հավաքածու 1 հավաքածու «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ պայմանագրի կնքումից 60-90 օրվա ընթացքում

 


3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։
4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0025, Կորյունի փ. 2, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ, Կենսաքիմիական մասնաշենք, երկրորդ հարկ, էկոնոմիկայի բաժին (կոնտակտային անձ` Պավել Գաբրելյան), marketing.ysmu10@gmail.com և ձեռքբերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 11։00-ից - 13։00-ը և 14։00-ից - 16։30-ը, ստորև բերված հասցեով։
5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 50000 ՀՀ դրամի չափով կամ համարժեք գումար ԱՄՆ դոլարով։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին:
Բանկային տվյալներ.
• ՀՀ դրամով վճարումների համար
Ստացող- «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»
Հիմնադրամ հ/հ 2470112113797999
Ստացող բանկ – Արդշինբանկ
• ԱՄՆ դոլարով վճարումների համար.
Միջնորդ բանկ. CITIBANK, NEW YORK
Սվիֆտ հասցե` CITIUS33
Ստացողի բանկ. Արդշինբանկ
Սվիֆտ հասցե` ASHBAM22
Ստացող՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»
հիմնադրամհ/հ 2470103084570040
6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2017թ. հուլիսի 25, ժամը 15։00-ին (տեղական ժամանակով): Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ ստորև ներկայացված հասցեով՝ 2017թ. հուլիսի 25-ին, ժամը 15։00–ին (տեղական ժամանակով)։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է ոչ պակաս քան 10000 ԱՄՆ դոլար կամ համարժեք գումար ազատ փոխարկելի արտարժույթով:

8. Հասցե`
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0025, Կորյունի փ. 2
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0025, Կորյունի փ. 2, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ, Կենսաքիմիական մասնաշենք, երկրորդ հարկ, էկոնոմիկայի բաժին (կոնտակտային անձ` Պավել Գաբրելյան):
Հեռախոս` +37411621050
Ֆաքս: +37410582532
Էլ. փոստ՝ marketing.ysmu10@gmail.com
Վեբկայք՝ www.ysmu.am
 

Նորություններ

10.02.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային... 07.02.2020 Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական... 07.02.2020 ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը...