Նորություններ

Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում

12.12.2024

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը դեկտեմբերի 11-ին այց են իրականացրել Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում եղել հիմնանորոգվող տեղամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշենք, որ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում ընթանում են թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Դպրոցների հիմնանորոգումն իրականացում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջելով հիմնանորոգվող տեղամասում, արձանագրեցին, որ իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Մեկնարկել են տանիքի կառուցման աշխատանքները, իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կառուցման փուլում է մարզադահլիճը, արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Պատասխանատուների խոսքով՝ դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 350 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր:
 

Նորություններ

10.02.2025 ՀՖԿՍՊԻ-ում ՆՄՀ շրջանակում ստեղծված «Սպորտ ԿԱԲ» գերազանցության կենտրոնը այսօր տարածաշրջանում իրականացնում է կրթական, հետազոտական խորհրդատվական օրինակելի ծառայություններ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում ՀՖԿՍՊԻ-ում իրականացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի արդյունքում ստեղծվել և գործում է իր տեսակի մեջ եզակի, համապատասխան կահույքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայով,... 27.01.2025 Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Հունվարի 22-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի ժ/պ Հ. Զաքոյանը: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը ՀԱԱՀ ռեկտորի և բուհի... 20.01.2025 Մշտադիտարկման այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Հունվարի 16-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ...