Նորություններ
Աշխատանքային այցեր ՀՀ մարզեր
04.12.2024

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները դեկտեմբեր ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Աշխատանքային այցերի նպատակն էր միկրոծրագրերի իրականացման համար տրամադրված տարածքների ուսունասիրությունը: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ հինգ մարզերի համայնքներում և մայրաքաղաքում այս տարի հիմնվել է թվով 20 նախակրթարաններ և դրանք բնականոն գործում են սեպտեմբերի 1-ից: Աշխատանքային խումբը եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Ցամաքասարի հիմնական դպրոցում, ինչպես նաև այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնք, որտեղ դիտարկել է համայնքային նշանակության շենքում նախակրթարան հիմնելու հնարավորությունը: Նշենք՝ նաև, որ տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ ուսումնական հաստատության տնօրենի և համայնքապետարանի ներկայացուցչի հետ: Հիշեցնենք, որ այս փուլին հաջորդելու է հայտերի ներկայացման, դիտարկման ապա ներկայացված հայտերի հաստատման փուլը Կառավարման մարմնի հանձնաժողովի կողմից :