Նորություններ

Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում

22.11.2024

Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի 22-ին այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշենք, որ դպրոցը վերակառուցվում է ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում: Հավելենք, որ աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Դպրոցների վերակառուցումն իրականացում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
Աշխատակիցները շրջելով դպրոցի տարածքում, արձանագրեցին, որ mեկնարկել են տանիքի կառուցման,, պատուհանների տեղադրման, աշխատանքները: Իրականացվում են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կառուցման փուլում են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները: Իրականացվում են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Պատասխանատուները կարևորել են շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը: Վերակառուցման նախագիծը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր:
Նշենք, որ վերոնշյալ դպրոցի վերակառուցումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում:

 

Նորություններ

27.10.2025 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդկի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հոկտեմբեր ամսվա ընթացքում վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում և ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցում և... 27.10.2025 Նախակրթարաններ հիմնելու նպատակով իրականացվել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը և ինժեներ- խորհրդատու Վռամ Բոյաջյանը հոկտեմբերի ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Սադունց, Լեռնարոտ, Օրգով բնակավայրեր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված նախադպրոցական... 21.10.2025 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ    Հայաստան այցի շրջանակներում հոկտեմբերի 8 - ին և 9-ին   Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար , Շիզուկա Կոնիմոտոն ԿԾԿ ԾԻԳ - ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել   է Երևանի Կ . Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի,  ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի   ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր...