Նորություններ

ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները այցեր են իրականացրել նորաստեղծ նախակրթարաններում

14.11.2024

Նոյեմբերի 12-ին «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի դրամաշնորհների համակարգող Լիաննա Շառոյանը և Ճարտարապետ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը այցելեցին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 2, Սպիտակի թիվ 1 և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցներ, որտեղ սեպտեմբերի 1-ին պաշտոնապես բացվել էին ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում հիմնված նորաստեղծ նախակրթարանները: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախներում միկրոծրագրերի շրջանակներում ստեղծված նախակրթարանների գործունեությանը ծանոթանալն էր: Առաջին կանգառը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցն էր , որտեղ ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները մասնակցեցին նախակրթարանի սաների փոքրիկ ցերեկույթին: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Նշենք, որ 20 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Նախակրթարանն ունի նաև հարմարեցված միջավայր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները եղան նաև Սպիտակի թիվ 1 և Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցներում, որտեղ ևս սեպտեմբերի 1-ից գործում են նորաստեղծ նախակրթարանները:
Հավելենք, որ այս տարի արդեն իսկ հիմնվել են 20 նախակրթարաններ ՀՀ մարզերում և Երևանում :
 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...