Նորություններ

Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր

10.11.2024

Սիրելի գիտնականներ և գիտաշխատողներ,
2002 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ը ամեն տարի նշվում է որպես Գիտության համաշխարհային օր՝ հանուն խաղաղության և զարգացման։
Այս տարվա նոյեմբերի 10-ն ազդարարվում է նաև «‎Գիտությունը՝ հանուն կայուն զարգացման» խորագրով միջազգային նոր տասնամյակի մեկնարկը (International Decade of Sciences for Sustainable Development 2024-2033), որը կոչված է հիշեցնելու մարդկությանը գիտելիքի հիմնարար դերը քաղաքակրթության առաջընթացի և մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը հավատում է գիտելիքի ուժին ու գիտության ընձեռած հնարավորություններին, մեր աջակցությամբ շարունակաբար թիրախավորված ծրագրեր են իրականացվում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ ինչպիսիք են դպրոցներում և բուհերում ստեղծվող ժամանակակից լաբորատորիաները, գիտահետազոտական կենտրոնները, որոնք գիտաշխատողների ու երիտասարդ գիտնականների համար ստեղծում են ակադեմիական անհրաժեշտ միջավայր՝ արդիական հետազոտություններ կատարելու, նոր գաղափարներ ուսումնասիրելու համար։ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մշտապես ձգտում է աջակցել, գիտնականներին, հետազոտողներին ակադեմիական գերազանցության և նորարարության հասնելու ճանապարհին։
Սիրելի գիտնականներ և գիտաշխատողներ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը մաղթում է ձեզ բազում ստեղծագործ մտքեր և նորանոր բացահայտումներ: Շարունակե՛ք անհնարինը դարձնել հնարավոր: 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...