Նորություններ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

04.10.2024

Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանում էր Համաշխարհային բանկի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոյի գլխավորած պատվիրակությունը: Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին այցելել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծվող ՇՏՄ (BIM. Building Information Modeling) լաբորատորիա, ծանոթացել ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում հիմնվող ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին: Ծրագրի արդյունքում իրականացվում է Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, Համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: Հյուրերը դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ Հովհաննիսյանի և համակարգող Կրթության վարչության ղեկավար, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անգին Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջեցին բուհում զրուցեցին դասախոսների և ուսանողների հետ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները, խոսեց նաև իրականացվող հետազոտությունների մասին: Նա շեշտեց, որ ծրագրի արդյունքում իրականացվում է շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում:
«Կիրառելով BIM տեխնոլոգիաները՝ կստեղծվեն խելացի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել շենքի կամ ենթակառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման ողջ ցիկլի ընթացքում, որն սկսվում է խելացի 3D մոդելի ստեղծումից և ապահովում է փաստաթղթերի կառավարում, համակարգում և մոդելավորում նախագծի ողջ կյանքի ընթացքում (պլանավորում, նախագծում, կառուցում, շահագործում և սպասարկում): Այս մոտեցումը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրականացնել նոր գիտահետազոտական մշակումներ››,- հավելեց ծրագրի ղեկավարը:
Հյուրերը տպավորված էին դրամաշնորհային ծրագրերի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և բուհի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար:

 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...