Նորություններ

9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում

10.09.2024

Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա՝ նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։ Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր: Նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:
Նշենք, որ ամբողջ հանրապետությունում այս ուսումնական տարի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում բացվել են 20 նոր նախակրթարան:
 

Նորություններ

02.05.2025 Տեղեկատվություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով դրամաշնորհառու բուհերի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ 22.05.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երկու և 14.06.2023թ. կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու երեք բուհերը մեկնարկել են նորարարական ծրագրերի իրականացումը, մասնավորապես, ներքոնշյալ բուհերը, ըստ նախատեսվածի, իրականացրել են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքներ, որոնց արդյունքում շնորհված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի Ղեկավար ձեռնարկի պահանջների, հրապարակվել է համապատասխան... 09.04.2025 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 4-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել դպրոցների տնօրենների, ուսուցիչների հետ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքների արդյունքներին: Առաքելության... 08.04.2025 Համաշխարհային բանկի թիմն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Մարտի 31-ին Համաշխարհային բանկի թիմը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը, ՀԲ...