Նորություններ

ԵՊՀ-ում մեկնարկել է Oպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը

28.08.2024

Օգոստոսի 15-ից մեկնարկել է Oպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջը՝ «MAOP2024»-ը:Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Քոլեջը անց է կացվում ԵՊՀ-ում,որի նպատակն է ամբողջ աշխարհի գիտնականների համար ստեղծել հարթակ՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում վերջին հետազոտությունների արդյունքները։ Այս տարի միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից օպտիկայի ոլորտում առաջատար գիտնականներ և ուսանողներ:
Քոլեջի ծրագիրը ներառում է պլենար և հրավիրված զեկուցումներ, տեխնիկական դասախոսություններ, լաբորատորիայում փորձեր իրականացնելու հնարավորություն և այլն։
Միջոցառման ընթացքում «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը հանդես է եկել զեկուցմամաբ և ներկայացրել ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի հնարավորությունները, «Օպտիկա և ֆոտոնիկա» նոր մագիստրոսական ծրագրի առավելությունները:
Հատկանշական է, որ նախագծին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերից 2024֊2025 թթ. ուս. տարվա բակալավրի I-III կուրսի, ինչպես նաև 12-րդ դասարանի ուսանողներ և աշակերտներ, ովքեր հետաքրքրված են ֆիզիկա, տվյալների մշակում, մաթեմատիկա, մեխանիկա, էլեկտրոնիկա և ծրագրավորում մասնագիտություններով:Մասնակցների մեջ մեծ թիվ են կազմում իգական սեռի ներկայացուցիչները, ինչը ծրագրի առաջնահերթություններից է:
Կարևորելով STEM ոլորտում կանանց ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը՝ ծրագրի ղեկավարը փաստեց. ‹‹Նմանօրինակ իրազեկման միջոցառումները շարունակական բնույթ են կրում, դրանք ուղղված են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը, իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը: Իրականացված միջոցառումը ևս խրախուսում է երիտասարդ կանանց ընտրել օպտիկայի ոլորտը որպես մասնագիտություն: Հավելենք, որ միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ԲՏՃՄ (STEM), մասնավորապես օպտիկայի ոլորտում կանանց ներգրավվածության ավելացմանն ուղղված քայլերը, տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը, մարտահրավերներն ու խնդիրները:
Մանրամասն տեղեկություններ`https://photonicsai.com/home_maop2024/
Լուրերի անդրադարձը նախագծին հասանելի է հետևյալ հղմամբ`
 https://www.youtube.com/watch?v=-GfzzfoUr3k

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...