Նորություններ
Աշխատանքային այց ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում
14.08.2024
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արգածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է աշնանը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը ըստ նախագծի կազմելու է մոտ 24 ամիս: Հիմնանորոգվող դպրոցում նախատեսվում է իրականացնել սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Կբարեկարգվի նաև դպրոցի հարակից տարածքը: Կկառուցվեն խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, թեքահարթակներ: Այս պահին ընթանում են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, շենքի հիմքերի ուժեղացման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքը կունենա հարմարեցված միջավայր: Վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման ընթացքը` լուսանկարներում: