Նորություններ

Շարունակվում է «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

23.07.2024

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարազդատ Հովհաննիսյանի և ծրագրի համակարգող Կրթության վարչության ղեկավար, Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անգին Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան ‹‹Ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծման և կառավարման խելացի լուծումների ապահովումը և կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացումը՝ լաբորատոր փորձասարքերի համալրմամբ» ծրագրի շրջանակում հիմնվող ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել Սարքերի ինտերնետ (IoT) լաբորատորիայի հիմնում, առկա լաբորատորիաներում որոշ փորձասարքերի համար համապատասխան տարածքի առանձնացում և կահավորում, Համակարգչային լսարանի հիմնում՝ անհրաժեշտ ծրագրային փաթեթների ապահովմամբ, Շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: Նշենք, որ ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ»-ի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամները եղան բուհի կողմից կահավորված ‹‹ՍՄԱՐԹԼԱԲ» լաբորատորիայի տարածքներում՝ Տրանսպորտային էկոլոգիայի գիտահետազոտական պրոբլեմային լաբորատորիայում և համակարգչային լսարանում։ Նշենք, որ դրմաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք էր բերվել համակարգչային տեխնիկա, որի մի մասը մատակարարված էր և պահեստավորված։ Դրանց ամբողջական դիտարկումը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցչի կողմից կիրականացվի հաջորդ մշտադիտարկման այցի ընթացքում, երբ համակարգչային տեխնիկան ամբողջությամբ կմատակարարվեն և կտեղակայվեն համապատասխան տարածքներում։ Լաբորատոր սարքավորումների ձեռքբերման համար հայտարարվել է ազգային մրցակցային գնման եղանակով մրցույթ, որն ամփոփման և գնահատման փուլում է։ Դրամաշնորհային ծրագրի համակարգող Անգին Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ ծրագրի արդյունքում իրականացվելու է շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ-BIM. Building Information Modeling) մոտեցումների ներդրում համալսարանի կրթական ծրագրերում: Դրամաշնորհային ծրագրի անդամները նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումների իրակացումը բուհի կողմից իրականացվում է, այն շարունակական բնույթ է կրում, նաև հավելեցին, որ դրանք ուղղված են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը:  

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...