Նորություններ

ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքները

23.04.2024

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, կրթական ծրագրերը:
Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա ընդգծեց, որ ակադեմիան կարևորում է այսօրինակ ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են աշակերտների, ուսանողների և գիտաշխատողների շփման համար:
«Դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումը առանցքային նշանակություն ունի և այն մեր ռազմավարական հիմնական ուղղություններից մեկն է: Այս ցուցահանդեսը լինելու է շարունակական և այսուհետ կազմակերպվելու է տարին երկու անգամ»,- ասաց Ա. Սաղյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այսօրինակ միջոցառումները և ցուցահանդեսներն իրենց դրական արդյունքն են ունենալու:
«Մենք գործում ենք մեկ միասնական հարթակում՝ հավատարիմ մնալով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ՀՀ Կառավարության քաղաքականությանը:
«Գիտություն» ցուցահանդեսին իրենց գիտակրթական գործունեությունը ներկայացրին ԵՊՀ Կենսբանության ֆակուլտետը, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները:Նշենք ,որ ներկայացվող գիտակրթական գործունեության արդյունքների մի մասը ստեղծվել է ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքներում: Ներկայացվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտակրթական գործունեության արդյունքները: Տաղավարի այցելուներին ներկայացվեց այն հիմնական ուղղությունները, հետազոտությունները, որոնք իրականացվում են ֆակուլտետում: Օրինակ՝ թափոնների վերամշակումը, որի արդյունքում ստանում են կենսագազ՝ ջրածին, որը՝ որպես վառելիք, օգտագործվում է և՛ ժամանակակից ավտոմեքենաների, և՛ շարժիչ այլ մեխանիզմների համար: Հիշեցնենք, որ այս գիտական արդյունքները մշակվել և մշակվում են Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Կրթության բարելավում ծրագրի շրջանակում:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս, փորձագետ Անի Չախոյանն ընդգծեց․ «Մենք ունենք գերհզոր սարքավորումներով հագեցած Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որտեղից ոչ մի սարք այստեղ տեղափոխել հնարավոր չեղավ, սակայն վիրտուալ իրականության (VR) ակնոցի միջոցով տաղավարի այցելուներին ցույց ենք տալիս, թե ինչպես են կատարվում փորձակումները, նմուշապատրաստումը միկրոալիքային վառարանի օգնությամբ, արդյունքում՝ բույսերի մեջ էլեմենտային պարունակության որոշումը»:Հավելենք , որ այս ենթակառուցվածքը ևս ստեղծվել է Կրթության բարելավում ծրագրի շրջանակում ՀԲ համաֆինանսավորմամբ:
ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ՝ Մուշեղ Ռաֆայելյանն էլ փաստեց , որ ԵՊՀ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվում է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որի նպատակն է նորագույն սարքավորումների միջոցով մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, դրանց հիմքով իրականացնել նորարար հետազոտություններ, պատրաստել բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ կադրեր և ձևավորել փոխգործակցային նոր ձևաչափեր կրթության, գիտության ու արդյունաբերության միջև:
Նշենք , որ այս ենթակառուցվածքի ստեղծումն ևս իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նշենք, որ տաղավարներում կատարվում էին հետաքրքիր գիտափորձեր, ինչպես նաև անցկացվում տարբեր վիկտորինաներ:

 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...