Նորություններ

ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում կստեղծվի ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

16.12.2023

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2023 թվականի հունիսից մեկնարկել է Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա դրամաշնորհային ծրագիրը: Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում նախատեսվում է ստեղծել լաբորատորիա, որը կվիզուալիզացնի ուղեղի և, մասնավորապես, այն կազմավորող հիմնական էլեմենտների՝ նեյրոնների, դրանց ելուստների, շրջակա միջավայրը կազմող գլիայի բջիջների կառուցվածքը նորմայում և ախտաբանության մեջ:
Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել լաբորատորիա, որը, միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: Լաբորատորիան օժտված կլինի գլխուղեղի բջիջների ստատիկ և դինամիկ «5D» պատկերման, դեղի, բջջի կամ ներմուծված այլ մասնիկի «առաքումը» գլխուղեղ վիզուալիզացնելու հնարավորությամբ:
«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-26-ը ճանաչողական այց է կատարել Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Այցի համատեքստում պրոֆեսոր Ենկոյանը եղել է Ցյուրիխի համալսարանի մանրադիտակի և պատկերի վերլուծության կենտրոնում, Բազելի համալսարանի Բիոկենտրոնում, Բեռնի համալսարանի մանրադիտակային պատկերավորման կենտրոնում և Ժնևի Ուիս ինովացիոն կենտրոնում:
Պրոֆեսոր Ենկոյանի այցը լուսաբանվել է նաև Բեռնի համալսարանի կայք էջում` https://www.mic.unibe.ch/.../visit_of_konstantin_yenkoyan...:
Հավելենք, որ հետազոտական տեսանկյունից այս հիմնարար լաբորատորիայի ստեղծման և գործարկման արդյունքում ակնկալվում է որակապես նոր հարթություն տեղափոխել Ալցհեյմերի հիվանդությանը, աուտիզմին և կաթվածին ուղղված ուսումնասիրությունները:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...