Նորություններ

Ամփոփվում են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները

11.10.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ամփոփվել են  նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հուլիսի 24-ին Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր է կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամըօգոստոս –սեպտեմբեր ամիսներին աջակցել է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ 4-6 տարեկան երեխաների հետ նախակրթարաններում աշխատելու գործընթացում՝ տրամադրելով նաև համապատասխան նյութեր, ծրագրեր և խորհրդատվություն:
Նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներն իրականացնելու համար մշակվել են տնօրենների և դաստիարակների համար վերապատրաստման մոդուլներ, ձեռնարկներ, հեռավար ուսուցման վերապատրաստման պլան, գործողությունների և առաջադրանքների ժամանակացույց, գնահատման հարցաթերթիկների ձևանմուշ: Իրականացվել է վերապատրաստումների արդյունքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների գնահատում և վերապատրաստվողների թեստավորում: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվել է վերապատրաստման փաթեթ՝ ներառյալ մոդուլներն ու ձեռնարկները:
Այսպիսով՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում իրականացնել 31 տնօրենների և 62 դաստիարակների վերապատրաստում 2023 թվականի օգոստոսին և շուրջ 50 տնօրենների և 100 դաստիարակների վերապատրաստում նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում:

 

Նորություններ

14.11.2023 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը : Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, , Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը, և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային... 13.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Նոյեմբերի 8-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, Սոցիալական զարգացման գծով մասնագետ Սոնյա Մսրյանը, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը: Հանդիպմանը առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀԲ գնումների մասնագետ Արմինե... 10.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում Նոյեմբերի 7-8-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի և ՀՀ Արագածոտնի մարզերի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի...