Նորություններ
Մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը
05.09.2023

ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում և նպատակ ունեն ստեղծել ուսումնական արդիական և բարենպաստ միջավայրեր: Վերոնշյալ մարզերում ամփոփվում է դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Այժմ ընթացքում է լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Հավելենք, որ մինչ այս գործընթացի մեկնարկը, նախապես ուսումնասիրվել է համապատասխան ոլորտում միջազգային փորձը, միաժամանակ հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների կողմից ընդունված չափորոշիչները, նորմատիվները և ստանդարտները, մշակվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել է կարիքների գնահատում: Արդյունքում կազմվել են անհրաժեշտ կահույքի ցանկերը: Այնուհետև՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից կազմակերպվել է լաբորատորիաների համար անհրաժեշտ կահույքի ձեռքբերման ազգային մրցակցային գնման մեթոդով իրականացվող մրցույթը և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ իրականացվել է պայմանագրերի կնքման գործընթացը: Իրականացված գործընթացների արդյունքում մեկնարկել են լաբորատորիաների համար անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքները: Դրանք ամփոփման փուլում են: