Նորություններ

Մեկնարկել են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները

04.09.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Օգոստոսի 17 –ից մեկնարկել են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները, որի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ 4-6 տարեկան երեխաների հետ նախակրթարաններում աշխատելու գործընթացում՝ տրամադրելով նաև համապատասխան նյութեր, ծրագրեր և խորհրդատվություն:
Հավելենք, որ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներն իրականացնելու համար մշակվել են տնօրենների և դաստիարակների համար վերապատրաստման մոդուլներ, ձեռնարկներ, հեռավար ուսուցման վերապատրաստման պլան, գործողությունների և առաջադրանքների ժամանակացույց, գնահատման հարցաթերթիկների ձևանմուշ: Նշենք, որ վերապատրաստման ավարտին իրականացվելու է վերապատրաստումների արդյունքում մասնակիցների կողմից ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների գնահատում և վերապատրաստվողների թեստավորում: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվելու է վերապատրաստման փաթեթ՝ ներառյալ մոդուլներն ու ձեռնարկները:

Այսպիսով՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այժմ իրականացվում է 29 տնօրենների և 62 դաստիարակների վերապատրաստում և շուրջ 50 տնօրենների և 100 դաստիարակների վերապատրաստում նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում:

 

Նորություններ

12.09.2024 Արմավիրի մարզում ամփոփվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստումները Արմավիրի մարզում հունիսի 29-ից «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ մեկնարկել էր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 550... 10.09.2024 Նոր նախակրթարաններ ՝ ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Վանաձորի Ավ. Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի... 10.09.2024 9 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 9 նոր նախակրթարաններ՝ Երևանի Ռ.Սևակի անվան թիվ 151, Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 , Պ.Սևակի անվան թիվ 123, թիվ 167, թիվ 98, թիվ 99, թիվ 110, Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 և Մ.Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցներում։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում դպրոցներում կատարվել են...