Նորություններ
Իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից
28.08.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում դպրոցների հենքի վրա հիմնվող նախակրթարաններում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից :
2023թ.-ի օգոստոսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի, Գաձակի, Սարուխանի, Լանջաղբյորի միջնակարգ դպրոցներում, եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են կահույքի ձեռք բերման աշխատանքները նախակրթարանների հիմնման նպատակով: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է նախակրթարանների հիմնման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցերի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակները եղել են ցանկապատված և նախազգուշացնող նշանները տեղադրված :Իրականացվող աշխատանքները չեն խանգարել հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները եղել են ստանդարտ տեխնիկական վիճակում, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայել է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվել են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ բոլոր շինարարական հրապարակները ապահովված են ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված են առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով:
Դիտարկված գրեթե բոլոր դպրոցներում շինարարական աշխատանքներն ամփոփված են և ընթացքում են կահույքի ձեռքբերման աշխատանքները: