Նորություններ

Առաջիկայում կմեկնարկեն ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները

25.07.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում առաջիկայում կմեկնարկեն նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հուլիսի 24-ին Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր է կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցելու է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ 4-6 տարեկան երեխաների հետ նախակրթարաններում աշխատելու գործընթացում՝ տրամադրելով նաև համապատասխան նյութեր, ծրագրեր և խորհրդատվություն:
Նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումներն իրականացնելու համար մշակվելու են տնօրենների և դաստիարակների համար վերապատրաստման մոդուլներ, ձեռնարկներ, հեռավար ուսուցման վերապատրաստման պլան, գործողությունների և առաջադրանքների ժամանակացույց, գնահատման հարցաթերթիկների ձևանմուշ: Իրականացվելու է վերապատրաստումների արդյունքում դաստիարակների կողմից ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների գնահատում և վերապատրաստվողների թեստավորում: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվելու է վերապատրաստման փաթեթ՝ ներառյալ մոդուլներն ու ձեռնարկները:
Այսպիսով՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 31 տնօրենների և 62 դաստիարակների վերապատրաստում 2023 թվականի օգոստոսին և շուրջ 50 տնօրենների և 100 դաստիարակների վերապատրաստում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում:
 

Նորություններ

07.09.2023 ՀԲ Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը այցելել է ՀՄՊՀ հենակետային վարժարան Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենի խորհրդական Յոխեմ Մարտին Վիսսենբուրգը սեպտեմբերի 6-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոց), որը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի կրթության ծրագրով Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի Կրթության բարելավում ծրագրի շրջանակում։ Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ջերմ ընդունելության և շրջայցի համար։ Ծրագրի շնորհիվ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ... 05.09.2023 Մարզերում ընթացքում է բնագիտական առարկաների լաբորատորիաների կահույքի ձեռքբերման գործընթացը ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները մոտ ապագայում կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:Տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»... 04.09.2023 Մեկնարկել են ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Օգոստոսի 17 –ից մեկնարկել են նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները, որի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը աջակցում է դպրոցների տնօրեններին և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակներին ձեռք...