Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են շինարարական աշխատանքները

12.06.2023

‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Արմավիրի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մարտից մեկնարկել են շինարարական աշխատանքները: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են նախահաշվով նախատեսված  աշխատանքները: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, ընթանում են սալիկապատման աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում կմեկնարկեն կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 4-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում այս պահին ընթանում են նախակրթարանների ստեղծման 29 միկրոծրագրեր:  

Նորություններ

14.11.2023 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը : Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, , Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը, և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային... 13.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Նոյեմբերի 8-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, Սոցիալական զարգացման գծով մասնագետ Սոնյա Մսրյանը, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը: Հանդիպմանը առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀԲ գնումների մասնագետ Արմինե... 10.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում Նոյեմբերի 7-8-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի և ՀՀ Արագածոտնի մարզերի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի...